Ի՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄարտունիում բախվել են «Opel»-ը և «Lexus LX570»-ը․ վերջինս բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավորԿասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունըՇնորհակալություն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար. ԱՄՆ փոխպետքարտուղարՌուսաստանի մի շարք կլինիկաներում թոքային ժանտախտ է տարածվել. ռուսական լրատվամիջոցներՀիմա պատկերացրեք՝ ո՞վ է այն անասունը, որ 8 մլրդ դոլար փող կտա ներկայիս Հայաստանին 50 տարի մարման ժամկետով. Արթուր ԴանիելյանՀՀ նախագահն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին«Իրապես խոստումնալից ժամանակներ են». ԱՄՆ փոխպետքարտուղարը աղոթքի նախաճաշում Փաշինյանի ելույթը ոգեշնչող է համարում
Երևանի առանձին հատվածներում ՎիվաՍել-ի կապի խափանումներ են և ժամանակավոր անհասանելիություն. վթարվել է ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր
Եմենում մարտերը շարունակվում են. կառավարամետ ուժերին հաջողվել է գրավել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող բնակավայրերՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջը«Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին՝ Վաղարշապատի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն
Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է և ամոթալի սուտ
Եթե պետք է հանձնել, ապա ինչ-որ բանի դիմաց. Քոչարյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասինՌուսաստանը հարվածել է Մոլդովա-Ուկրաինա սահմանին գտնվող անցակետին. կա վիրավորԿյանքի կենտրոնում մշտապես պահեք Աստծուն, ապրեք հավատքով և սիրով. Հայր ՎազգենԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալՍահմանային ուղեկալների հետ խնդիր ունենք. . Անդրանիկ Քոչարյանը՝ Շաքիի դեպքի մասին
Ինչպես են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռուբեն Ռուբինյանի երեխային մկրտում (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը տեսակապային խորհրդակցություն է անցկացրել զինվորական կարգապահության թեմայով (տեսանյութ)«Սիթի» սուպերմարկետների ցանցում ծխախոտի վաճառքի խախտումներ են հայտնաբերվել
Տնից վազեցինք, տեսանք՝ մոպեդով վրաերթի է ենթարկվել. Այնթապում հրաժեշտ են տալիս 14-ամյա աղջկան (տեսանյութ)
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվիԱղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում էՎեհափառ Հայրապետի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր
Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսրայելական բանակը Սիրիայում գործողություն է իրականացրելԷլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարար
Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները Թեհրանում. կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստանի հավաքականի հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղումԱզատության պողոտայում բախվել են Tesla-ն ու 2 Kia-ները. կան վիրավորներՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
«Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը»,- բառացի ասել է Ալիևը. ադրբեջանագետ
Երեխայի իրավունքների պաշտպանության ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է․ ՄԻՊ
Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն ՄխիթարյանԿանանց Հայաստանի թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում․ թիմի կազմը1989թ. Թբիլիսիում Տիգրանաշենի հարցով որոշվեց՝ ադրբեջանական պատվիրակության փաստարկները բացահայտ անհիմն են. Դանիելյան
«Դիլիջան» ԲԿ է տեղափոխվել 72-ամյա կնոջ դի. նա ունեցել է գանգուղեղային վնասվածք
Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է «Karate1 Series» մրցաշարի փոխչեմպիոնՄեզ անհրաժեշտ է կրթություն, որը ձևավորում է մտածող, ինքնուրույն և փոփոխություններին պատրաստ մարդ. ԿԳՄՍ նախարարԴատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՖրանսիայում ցուցարարները ջարդուփշուր են արել տասնյակ ուսումնական հաստատություններՎարդենուտի Սուրբ Մերկեռիոս եկեղեցում նշվեց վերաօծման 7-րդ տարեդարձըԱղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս ԶարգարյանՁեր անչափ կարևոր և պատասխանատու աշխատանքը արժանի է հանրության բարձր գնահատությանն ու սերունդների երախտագիտությանը․ Էդուարդ Բաբայանը՝ ուսուցիչներին
Հասարակություն

Ախալցխայի հայկական դպրոցի հայ տնօրենը պոկել է դպրոցի հայատառ ցուցանակը (ֆոտո)

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովայի մասին NEWSPRESS.am-ի հրապարակումներն արդեն հասցրել են բավականին մեծ քննարկումների առիթ դառնալ։

Հիշեցման կարգով նկատենք, որ Ակոպովան դպրոցում հակահայկական տրամադրություն է ստեղծում, անգամ ուսուցիչների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե «երեխաների միջից Ցեղասպանության թախիծը պետք է հանել։ Ի՞նչ կարիք կա նրանց հիշեցնել 100 տարի առաջ տեղի ունեցածը»։

Ավելի սթափ ու սառը դատող մեր հայրենակիցներն, իհարկե, իրենց մեկնաբանություններում կարծիք են հայտնել Ակոպովայի ոչ հայանպաստ արարքի վերաբերյալ։ Իսկ որոշ ֆեյք օգտատերեր ու հատկապես տնօրենի ազգականները, մեկնաբանություն են թողել, թե իբր կայքը նյութը գրել է մեկ անձի պատմածով՝ այն էլ հարբեցող ինչ-որ մեկի, հակառակ կողմի կարծիքը չի հարցրել, և ընդհանրապես, հրապարակման մեջ ամեն ինչ սուտ է։ Սա բնական արձագանք է, բայց միանգամից պետք է հիասթափեցնենք նման «գրագիրներին»։

Նյութը գրելուց առաջ, NEWSPRESS.am-ը զրուցել է և՛ ծնողների, և՛ դպրոցում աշխատող ուսուցիչների հետ։ Պարզապես աղբյուրը չբացահայտելու իրավունքով, մենք չենք հայտնում նրանց անունները, քանի որ վերջիններս իրենք են խնդրել չբացահայտել իրենց, այն պարզ պատճառով, որ երեխան կարող է խնդիրներ ունենալ դպրոցում, իսկ ուսուցիչը՝ ազատվել աշխատանքից։ Կան նաև ձայնագրություններ այն մասին, թե ինչպես է տնօրենն ուսուցիչներին տվել վերոհիշյալ «հրահանգը»։ Ակոպովան ասել է․ «․․․Հերիք է ողբանք և լաց լինենք։ Թող այնտեղ տերտերը խաչքարի մոտ ինչ ուզում է, անի՝ մեր դպրոցը նման բաներ չի անելու․․․» (սա նրա խոսքից փոքրիկ կտոր է-հեղ.)։

Մենք, իհարկե, ունենք Սուսաննա Ակոպովայի «հերքումը», որով նա ավելի շատ հաստատում է, քան հերքում, որ դպրոցում հակահայկական տրամադրվածություն կա․ էլ ինչի՞ մասին է խոսքը։

Այնուամենայնիվ, այս անգամ ուզում ենք անդրադառնալ տնօրենի վարքագծի այն դրսևորումներին, որոնց ներկայացնողները չեն վախեցել բացահայտվելուց։

Հայերենի մասնագետ Աստղիկ Պետրոսյանն, օրինակ, պատմում է, որ արդեն 40 տարի Ակոպովնայի հետ աշխատում է այս դպրոցում։ Շատ մտերիմ են եղել, և խնդիրներ չեն ունեցել։ Ակոպովնայի՝ տնօրեն դառնալուց հետո, ամեն ինչ փոխվել է։ Տնօրեն ընկերուհին կրճատել է հայերենի ժամերը ու սկսել «հետապնդել» ուսուցչուհուն։

Մեզ հետ զրույցում Սուսաննա Ակոպովան ասաց, թե «Աստղիկ Պետրոսյանը նյարդային է», և բացատրեց՝ «նա չի լսում ինձ ու չի ենթարկվում»։

Անկեղծության համար պետք է ասել, որ այս պատասխանն ինքնին ողջամիտ չէ։ Հատկապես, որ մեր տեղեկությունների համաձայն՝ Պետրոսյանին բոլոր աշակերտները սիրում են, և նա իրեն երբեք սխալ քայլեր թույլ չի տվել։ Սա մի կողմից։

Մյուս կողմից էլ՝ ի՞նչ է նշանակում՝ ասել, թե «ուսուցիչն ինձ չի լսում կամ չի ենթակվում»․ ասել կուզի՞, թե Ակոպովան սրտկատիրական կարգե՞ր է հաստատել դպրոցում, և բոլորը նրան պետք է ենթարկվե՞ն և լսե՞ն, իսկ անհնազանդները դուրս շպրտվե՞ն շարքից։

Թեև Ակոպովան պնդում է, թե ինքն իրեն թույլ չի տա աշխատանքից ազատել Պետրոսյանին, բայց, ներեցեք, այդ դեպքում ինչո՞ւ է ամենուր հետապնդում նրան, արհամարհական տոնով խոսում նրա հետ ու դիմում Էթիկայի հանձնաժողով՝ Պետրոսյանին նկատողություն անելու համար (տնօրենն ինքն է այդ մասին ասել-հեղ․)։ Թե՞ նպատակ ունի անտանելի դարձնել Պետրոսյանի կյանքը դպրոցում, որպեսզի նա ինքն իր դիմումի համաձայն հեռանա աշխատանքից։

«Նման բան չի լինելու։ Ես ինչո՞ւ պետք է հեռանամ աշխատանքից»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Աստղիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ չի ընկրկելու տնօրենի առաջ։
Նաև հարկ ենք համարում նկատել, որ Ակոպովան խոսում է Պետրոսյանի՝ չենթարկվելու և նյարդային լինելու մասին, քանի որ Պետրոսյանը դեմ է նրա հակահայկական հայացքներին։ Եվ նման դեպքերում հանդես է գալիս «ընդդիմադիր» դիրքից։

«Ես ծնողների բանակ ունեմ, ովքեր կկանգնեն իմ կողքին և ինձ հետ թույլ չեն տա նրան դնել հայոց լեզվի վերջակետը։ Մյուսները ձայն չեն հանում, վախենում են, որ աշխատանքը կկորցնեն, իսկ ես չեմ վախենում, ես չեմ կարող լռել»,- ասում է Պետրոսյանը։

Տնօրենն սկսել է ամեն ժողովի մատ թափ տալ Պետրոսյանի վրա ու անգամ նրան «անշնորհք» է անվանել։

«Ազնիվ խոսք, կանգնած էի, ոչինչ չէի անում, պահակներն էլ էին այդտեղ, եկավ, նայեց վրաս ու ասաց՝ «անշնորհք»։ Դուրը չի գալիս, որ դեմ եմ խոսում ու թույլ չեմ տալիս արմատախիլ անել հայոց լեզուն»,- ասաց Պետրոսյանը։

Մեր տեղեկություններով՝ Ակոպովան թույլ սովորող աշակերտների ծնողներին ասում է, որ հանեն իրենց երեխաներին դպրոցից։ Այդ մասին նա արտահայտվել է, թե՝ «կեղտը հանեք դպրոցից»։

Հարկ է նկատել, որ Ակոպովան հանել է տվել դպրոցի հայատառ ցուցանակը։ Դպրոցի՝ հայերենով և անգլերենով ցուցանակը դարձել է վրացերեն-անգլերեն մակագրությամբ։

Սպորտի վարպետ Գևորգ Շուշանյանն էլ մեզ հետ զրույցում պատմում է, որ 1993 թվականից վարձակալությամբ վերցրել է դպրոցի դահլիճն ու մարզում է երեխաներին։ Բավականին առաջընթացներ են գրանցել, մրցումներից վերադարձել հաղթանակով։ Դպրոցի պատին նա փակցրել է սպորտի առաջնություններին մասնակցած ու հաղթած մարզիկների նկարները, որոնք Ակոպովան հանել է տվել՝ միայն իրեն հայտնի պատճառաբանություններով ու փակցրել իր «նախընտրած» երեխաների նկարները։

Բացի այդ, այս տարիների ընթացքում Գևորգ Շուշանյանը հասցրել է վերանորոգել մարզադահլիճն ու մարզվելու համար ստեղծել հարմարավետ պայմաններ։ Այժմ Ակոպովան այն փորձում է վերցնել մարզչի ձեռքից։ Նա սկզբում ցանկացել է պարի խումբ բացել՝ իր պարուսույց թոռնուհուն ապահովելով աշխատանքով, հիմա էլ ասում է, որ ուզում է այդ դահլիճում գրապահոց բացել։ Թե իրականում ո՞րն է տնօրենի շահագրգռվածությունը՝ մարզչից ազատվելու համար, դեռևս պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ նա լիովին չարաշահում է իր դիրքը ու Վրաստանի հատուկ ծառայություններում նախկինում աշխատած ամուսնու օգնությամբ, կարողանում է հասնել իր նպատակներին։ Ակոպովնան ամուսնու թելադրանքով հաղորդում է տվել ոստիկանությանն առ այն, որ իբր Գևորգ Շուշանյանը վառել է Վրաստանի դրոշն ու վրացի երեխաներին չի վերցնում մարզելու։

«Ո՞նց կարելի է նման բան ասել, երբ ես չեմ արել նման բան, հաստատ։ Իսկ հետո էլ՝ ո՞վ ասաց, թե ես վրացի սաներ չունեմ, ինձ մոտ նաև վրացի երեխաներն են պարապում և բավականին առաջխաղացում ունեն»,- ասում է Շուշանյանն ու նշում, որ արդեն մեկ տարի տնօրենի հետ դատական գործընթացի մեջ են, բայց չի պատրաստվում ընկրկել ու պետք է ապացուցի իր անմեղությունը։ Մինչ այդ, նա խոստովանում է, որ Ակոպովայի կողմից հնչեցված անհիմն ու անտեղի վարկաբեկումներն անդրադառնում են իր սաների հաջողության վրա։

Այն, որ Վրաստանի իշխանության կողմից վերահսկողություն կա, և Ակոպովան չի ուզում հայտնվել «սև ցուցակում», անհերքելի ճշմարտություն է: Հարկ է նկատել նաև, որ նա արդեն այս հարցում չափի զգացողությունը կորցրել է և չարաշահելով իր դիրքն ու «կաշվից դուրս գալով»՝ փորձում է անել ավելին, քան իրենից պահանջվում է՝ մի կողմից հաճոյանալու, մյուս կողմից էլ՝ իր աթոռը պահելու և անձնական հարցերը լուծելու համար։

Վրաստանի իշխանությունը գուցե նրանից պահանջել է փակել Ցեղասպանության թեման դպրոցում, բայց քիչ հավանական է, որ պահանջեր պոկել դպրոցի հայատառ ցուցանակը, իսկ առավել ևս՝ անհնար է կարգադրեր, որ տնօրենը դպրոցը սարքի իր «դուքյանը»։
Այս ամենը ոսկե ձկնիկի մասին հեքիաթն է հիշեցնում, ու չի բացառվում, որ ամեն ինչի ձգտող Սուսաննան հայտնվի կոտրած տաշտի առաջ։

Շարունակելի․․․

Արմինե Մկրտումյան