NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի գործողություններում Լևոն Տեր-Պետրոսյանի անմիջական մասնակցության մասին շատ հիմնավոր փաստեր կան. Արծրունի Ավետիսյան

Ֆրանսիաբնակ Արծրունի Ավետիսյանը վստահեցնում է՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիսանում է հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած սպանդի գլխավոր հեղինակը։

Նրա որակմամբ՝ առաջին նախագահը ՀՀ թիվ մեկ հանցագործն է։ Արծրունի Ավետիսյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ գլխավոր հանցագործին թողած ազատության մեջ՝ վրեժ են լուծում տարբեր մարդկանցից՝ այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։

«Ես երբեք ո՛չ Քոչարյանի, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի կողմնակիցը չեմ եղել, բայց չեմ կարող չասել, որ այն, ինչ տեղի է ունենում Քոչարյանի նկատմամբ, քաղաքական հետապնդում է։ Հայաստանում դատական համակարգն անաչառ չէ»,-պնդում է Արծրունի Ավետիսյանը և նկատում, որ այդ մասին հենց վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանն ինքն է փաստել։

Ավետիսյանը հիշեցնում է հանրահավաքներից մեկի ժամանակ Փաշինյանի կողմից հայտարարությունը, թե «կա՞ արդյոք մի դատավոր, ով ինձ կարող է հակառակվել»։ Բացի դրանից, Արծրունի Ավետիսյանը վկայակոչում է նաև Ազգային անվտանգության ծառայության, ՀՔԾ պետերի և Նիկոլ Փաշինյանի գաղտնալսումները, որոնք ամիջականորեն ապացուցեցին, որ դատարանների որոշումների վրա անմիջական ազդեցություն կա։

«Հայաստանում ոչ մի դատական գործընթաց անաչառ չէ։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանի դեպքում՝ քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում։ Ես չեմ պաշտպանում, մեղադրում կամ արդարացնում Քոչարյանին, բայց տեսնում եմ, որ բացարձակ խտրականություն է դրվել։ Բացարձակ հովանավորչություն է տեղի ունենում Փաշինյանի կողմից իր կնքահոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»,- ասում է մեր զրուցակիցը։

Բացի այդ, Արծրունի Ավետիսյանը հիշեցնում է՝ Փաշինյանն իշխանության գալով՝ առաջին գործով ազատեց Վահան Շիրխանյանին, ով, Ավետիսյանի գնահատմամբ, տեռորիստ է։

«Ես չեմ ուզում փակագծեր բացել և ասել, թե ինչ տեռորի մասին է խոսքը, կարող եմ ասել միայն, որ դա ՀՀ տարածքից դուրս տեռոր է եղել, որը տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի և Վահան Շիրխանյանի գլխավորությամբ։ Այս միջազգային ահաբեկիչներին թողած՝ քաղաքական հետապնդումներով են զբաղված»։

Արծրունի Ավետիսյանը պնդում է, որ ունի բոլոր փաստերը և կարող է հաստատել իր խոսքերը եվրոպական դատարաններում։

Նա հիշեցնում է նաև, որ Վահան Շիրխանյանի ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողի դիտարկմանը, թե Արծրունի Ավետիսյանը Ձեր դեմ փաստարկներ է ներկայացրել, Շիրխանյանը պատասխանել է, թե դրանք հորինված, շինծու բաներ են և ասել է, թե չի ճանաչում Ավետիսյանին։

«Ինչպե՞ս կարող է նա ինձ չճանաչել․ բացի այն, որ ես՝ որպես լիազորված անձ, մասնակցում եմ և անմիջական կապ ունեմ ՀՀ բանակաշինության հետ, ու իմ մասին նա գիտի, Շիրխանյանը նաև իմ խնամին է եղել․ նրա ավագ դուստրը՝ Մարինեն, եղել է իմ կրտսեր եղբոր օրինական կինը․․․ Շիրխանյանը գիտի, որ ես գիտեմ իր բոլոր գաղտնիքները ու մերժում է ինձ հետ իր ծանոթության փաստը»,- ասում է մեր զրուցակիցը։

Նա նկատում է, որ Հոկտեմբերի 27-ի գործողություններում Լևոն Տեր-Պետրոսյանի անմիջական մասնակցության մասին շատ հիմնավոր փաստեր կան, ու չնայած այդ մասին բազմիցս գրել է ու հայտարարել, սակայն ոչ ոք չի ուզում արձագանքել դրան։

Միևնույն ժամանակ, Արծրունի Ավետիսյանը ո՛չ հաստատում, ո՛չ էլ բացառում է երկրորդ նախագահ Քոչարյանի մասնակցությունն այդ ոճրագործությանը, պարզապես հայտարարում է՝ գլխավոր դերակատարն այդտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն է և ինքն ունի հիմնավոր փաստեր։

Այն, որ Տեր-Պետրոսյանը մինչ օրս հարցաքննության չի կանչվել, նրա համար ունի պարզ պատճառ․ Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել, իր կնքահորն ու քաղաքական հորը պատասխանատվության կանչել։

«Փաշինյանը Տեր-Պետրոսյանի «աշակերտն» է ու եթե անգամ Քոչարյանի մասնակցությունը կա, ապա նույնիսկ ո՛չ թե երկրորդական, այլ չորորդական դերերում է»,-վստահեցնում է Արծրունի Ավետիսյանը։

Թե ինչու նա իր փաստերը մինչ օրս չի ներկայացնում ՀՀ իրավապահ մարմիններին ու դատարանին, պատասխանը դարձյալ պարզ է՝ չի վստահում։

«17 տարի ես ՀՀ-ում չեմ ապրում արդեն ու երբ հայտարարեցի, թե ուզում եմ վերադառնալ, իմ նկատմամբ քրեական գործ հարուցեցին և տեղեկացրին, որ հենց օդանավակայանից ինձ կկալանավորեն։ Ես ինչպե՞ս կարող եմ վստահել ՀՀ դատարանին ու իրավապահ համակարգին»,- նկատում է Արծրունի Ավետիսյանը։

Միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ եթե լինեն մարդիկ՝ հոկտեմբերի 27-ի ողբերգության զոհերի հարազատները կամ շահագրգիռ այլ անձինք, ովքեր կցանկանան դիմել այդ գործի բացահայտման հարցով Եվրոպական դատարան, ապա ինքը մեծ պատրաստակամությամբ Եվրոդատարան կներկայացնի նաև իր ձեռքի տակ ունեցած բոլոր փաստերը։

«Ասել եմ, պնդել եմ, ասում եմ ու վաղը նորից պնդելու եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միջազգային ահաբեկիչ է։ Հանուն արդարության չեմ կարող չասել, որ եթե մեծ հանցագործն ազատության մեջ է, ապա Քոչարյանի կալանավորումը պարզապես քաղաքական հետապնդում է»,- ասաց Ավետիսյանը։