Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողըՕրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ»Լույս չի լինի հետևյալ հասցեներում Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ6 ամիսը շատ քիչ ժամկետ է ՀՀ քաղաքացուն զրկելու ընտրական իրավունքից, կամ ժամկետը պետք է լինի 4-5 տարի կամ այս օրենքը չպետք է ընդունվի. Անի ՍամսոնյանՖիդանը Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԺամը 2-ին պետք է «Օրրան» գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը. «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգողԱնկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.amՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերըՏարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինՍուրեն Պապիկյանն ու Կատրին Վոտրեն բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը (տեսանյութ)Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի ՈւկրաինայինՓետրվարի 7-ից մինչ այսօր ընտրակաշառքի 125 վարույթ է նախաձեռնվել
Լավ լուրը. իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
«Փող տուր, խախտի». վարորդական իրավունքից զրկվածը կարող է 50 հազար վճարել և վերականգել 6 բալ (տեսանյութ)«Կխնդրեմ՝ կեղծ թեզ չդենք իմ բերանը», «կեղծիք տարածողը դուք եք». Թովմասյան-Ավանեսյան հակադարձումներ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Բացահայտվել է հանրային տրանսպորտում կատարված խnւլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակшլվել է (տեսանյութ)Իտալիան հետևում է Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին. Մելոնին՝ ՓաշինյանինՈւժգին երկրաշարժ և ավերածություններ է տեղի ունեցել ԻնդոնեզիայումՊայքար դաբաղի դեմ. Բերդավանում և Մառնեուլիում անցկացվել են հայ-վրացական համատեղ վարժանքներԻրանը և ԱՄՆ-ն միջուկային ծրագրի և պատժամիջոցների շուրջ բանակցությունները կսկսեն հունիսի 19-ին. Աբբաս ԱրաղչիԲացառապես սպանդանոցային և պաղեցված միս. Խստացվում են մանկապարտեզներում սննդի կազմակերպման պահանջները
Համացանցում տարածվող տեսանյութի տղամարդը Yandex տաքսու վարորդ է ու հաճախ է տարբեր վայրերում անակնկալ ծնկի գալիս ու աղոթում
ԱԽ քարտուղարը Save Armenia-ի անդամների հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգըԵթե Զելենսկին պատրաստ է լուրջ խոսել, նրան կարող են ընդունել Մոսկվայում. ՊեսկովԱրտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրները կարող են հանգեցնել ՀՀ տնտեսությունում եկամուտների նվազման. ԿԲԱյս տարվա երկրորդ եռամսյակում գնաճը թիրախից բարձր մակարդակում է՝ կազմելով 4.2%. ԿԲԱրաքսիա Սվաջյանը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքինՓոքր երկրների պաշտպանական նոր մոդելը. ինչո՞ւ այլևս չի գործում մեծ բանակների կրկնօրինակումը․ ԶաքարյանԱՄՆ-ն այսօր վերացրեց Հորմուզի նեղուցում իրանական նավերի շրջափակումըԶոհված կին զինծառայողների մարմինները պղծելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիսՎանաձորում այս «մաhшբեր» խողովակի վրայից են երեխաներն ընկել գետը. Մանրամասներ
Մահացել է բժիշկ Արտյոմ Ավանեսյանը
«Վաղը լինելու է ավելի վատ, քան՝ վաղը չէ մյուս օրը». իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ ՀովհաննիսյանԴատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ. հայց է ներկայացվել դատարանՈրտեղ ում են ընտրել․ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ թվերով. «Հետք»«Կառավարությունից մեկը թող գա, 22 օր մեքենայի մեջ քնի». Լարսում անելանելի վիճակում հայտնված վարորդներն ահազանգում են (տեսանյութ). Armat MediaՈւկրաինան շարունակում է Կրասնոդարում հարվածել Ռուսաստանի վառելիքային ենթակառուցվածքներինՀայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ ԶուրաբյանՔննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները․ «Ազատության»ԱՄՆ-ում կործանվել է հերթական ռազմական ինքնաթիռը«Էդքան թռած թուլա չենք, մենք փողոցի տղա ենք, լավ տղա ենք». շարունակում են բացահայտել ընտրակաշառքի դեպքերը (տեսանյութ)
ԼՂ-ից տեղահանված մոտ 2,970 ընտանիք Կառավարության աջակցությամբ գնել է բնակարան. փոխվարչապետ
Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց
Խողովակի վրայով անցնելիս փոքր երեխան ընկել է, մեծը ձեռքը տվել է, որ օգնի, սղացել է, լսել են՝ գետի միջից մի երեխա գոռացել է՝ մամա ջան, օգնեք. Վանաձորցիները՝ դեպքի մասին
734.000 մարդը շատ է 722.000 մարդուց, չէ՞, Վահագն Հովակիմյան, ձեր թվաբանությունը ի՞նչ է կարծում. Ռուբեն ՄխիթարյանՓամբակ գետում շարունակում են որոնել 7 և 13-ամյա քույրերին«Միասնության թևեր»-ը ներկայացնում է ԿԸՀ դիմումը. ՈւՂԻՂ Ուկրաինայի Լվովի մարզում մեծ հերթեր են գոյացել երկիրը լքել ցանկացողների պատճառով (տեսանյութ)«Հրապարակ». Բա ո՞ւր է Քոչարյանի խոստացած հեղափոխությունը
Վազող տողեր

Պարզվում է՝ Արարատ Միրզոյանը ևս հակառուս ակտիվիստ է եղել (ֆոտո)

Հետաքրքիր բան է համացանցը. ինչերի և ում ասես չես հանդիպի արխիվները քչփորելիս: Այսպես, պարզվում է, որ Ազգային ժողովի՝ ներկայիս անչափ ռուսասեր փոխնախագահ Արարատ Միրզոյանը, ոչ վաղ անցյալում եղել է հակառուսական բողոքի ակցիայի մասնակիցներից: 

Եվ այսպես. 2015 թվականի հունվարի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութերից մեկում պատահաբար հանդիպում ենք Արարատ Միրզոյանին:

Բոլորս ենք հիշում, թե ինչպես մի խումբ ակտիվիստներ նույն օրը բողոքի ակցիա իրականացրին Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով Հայաստանին փոխանցել Գյումրիի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին և գործի վարույթը:

Այդ օրը ակտիվիստներն փորձեցին այրել նաև Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը: Ոստիկանների կողմից դրոշն այրելու փորձը ձախողելուց հետո, որոշները՝ ներկայումս պետական պաշտոն զբաղեցնող, նույնիսկ սրբեցին իրենց ոտքերը ռուսական դրոշով: 

Եվ ի՞նչ: Պարզվում է, որ 2015-ին դեռևս ոչնչով հայտնի, ավելի կոնկրետ՝ բոլորին անհայտ Արարատ Միրզոյանն այդ ցուցարարների թվում էր: Բողոքում էր հենց դեսպանատան մոտ՝ Ռուսաստան պետության, կամ որ նույնն է՝ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: 

Ու հիմա, երբ Միրզոյանն արդեն պետպաշտոնյա է՝ չինովնիկ, այլևս մոռացել է, թե ինչպես էր համախոհների հետ բողոքում Ռուսաստանի գործող իշխանությունների դեմ: 

Այժմ, երբ նա այլևս Հայաստանում՝ խորհրդարանական երկրում, խորհրդարանի ղեկավարն է, կարող է մի ամբողջ պատվիրակություն վերցնել ու երեք օրով գնալ Մոսկվա, հոխորտալ, թե Հայաստանի ու Ռուսաստանի միջև եղբայրություն է: Մեջբերենք  նախկին ակտիվիստ, ներկա պաշտոնյայի խոսքը՝ արդեն Մոսկվայում.

«Իհարկե, գաղտնիք չի և՛ հայաստանյան, և՛ ռուսաստանյան մամուլում, էսպես ասած, սերմանվող անորոշությունը, և ես եկել եմ առաջինը ասելու, որ կարող եք հանգիստ լինել, և մեր երկրների միջև եղբայրությունը ինչպես կար, այդպես էլ շարունակվելու է և, այո, մենք նոր հորիզոններ ենք փնտրելու համագործակցութան»:

Իսկապե՞ս Միրզոյանը եղբայրաբար էր գնացել Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ իր բողոքը հայտնելու․ իհարկե՝ ոչ:

Եղբայրաբա՞ր էին այրում Ռուսաստանի դրոշը նրա համախոհները․ հարկե՝ ոչ: 

Եղբայրաբա՞ր էր գոռգռում Միրզոյանը ակցիայի ժամանակ․ կրկին ու կրկին՝ ոչ: 

Ուրեմն գործ ունենք երբեմնի հակառուս տրամադրությամբ հասարակ ճամբարափոխի հետ: Ուրեմն հայ-ռուսական հարաբերությունները գոնե մոտ ապագայում, քանի դեռ արարատմիրզոյանները, դավիթսանասարյանները, արմենգրիգորյանները,  դավիթգրիգորյանները բարձր պաշտոններ են զբաղեցնում, երբեք էլ եղբայրական չեն լինելու: Լա՞վ է դա, թե՞ ոչ, բայց չեն լինելու: 

Ծանր բան է պաշտոնը. քաշում-քաշում, տանում-իջեցնում է սրա-նրա ոտքերի առաջ և կամ էլ... տակ, ու ստիպում է զգալ նախորդների քաշած լծի ծանրությունը: 

NEWSPRESS.am