Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացիԻնձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան
Բաքվում 5 ամսով երկարաձգվեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
Քիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ՄելիքյանՊահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ըՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՎրաստանի իշխանությունները չեն վախենում ԱՄՆ պատժամիջոցներից. Թբիլիսիի քաղաքապետՍահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է․ եթե նոր սահմանագիծ ստեղծի՝ ռազմական բախումներ կլինեն․ ՓաշինյանԻշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան ԱբրահամյանՏեղի ունեցածը ուզում եմ համարել մեծ հաջողություն․ Փաշինյանը՝ սահմանազատման մասինՏեղեկություն ունենք, որ Կիրանցի կամրջի մոտ հայկական կողմը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից․ Գառնիկ ԴանիելյանԿառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրաՀնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ և քամիԹոշակները և աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է Շարժման ռազմավարությունը. «Հայաքվե»«Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» Պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանյալս` Էրիկ Ալեյանը, արդարացվեց և դատարանի դահլիճից ազատ արձակվեց․ Արթուր ՀարությունյանԱդրբեջանական բանակի զինծառայող է մահացելՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
Նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում
Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Իշխանությունը սարսափած է սրբազանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ» Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում, Կիրանցում` ավելի ուշ. վարչապետի աշխատակազմՀանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնել է ՉինաստանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից, բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի․ Նիկոլ ՓաշինյանԳեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ» Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ»Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ»Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ»Տրուֆալդինոն Հայաստանից կամ աղքատիկ գավառական. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էԼիբանանը ռմբակոծվում է Իսրայելի կողմիցԱՄՆ-ն Իսրայելին կարող է ուղարկել մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ զենքԱռավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կլինի Կառավարության շենքի դիմաց․ մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպել․ ինչ հարցեր են համաձայնեցվել
Երևանի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինիՓաշինյանի հորինած «Չար տնակը» հեքիաթը խժռեց նրան վերջնականապես և անվերադարձ. Հայրապետյան Ընթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը Մենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն Բեգլարյան Պապոյանն ու Մակունցը ԱՄՆ-ում Հայաստանի պարենային անվտանգության հարցեր են քննարկել Մնում է արձանագրել մի փաստ որ այդ սարքավորումը տեղադրել և օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե նրանք ովքեր մեղադրվում են․ Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ)Լոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետը Ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել

ԱՆ-ն հայտարարությամբ փորձում է կոծկել Կառավարության՝ սահմանազատման հարցով անթույլատրելի որոշումները

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել՝ կապված սահմանազատման ու սահմանային անվտանգությանն առնչվող հանձնաժողովի իրավական հիմքերի հետ` անհաջող փորձ անելով «հիմնավորել» ու իրավունքով կոծկել Կառավարության ու դրա ղեկավարի քաղաքական անթույլատրելի որոշումները:

Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող այդ հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին։

Այն ֆորմալ ստեղծվել և գործում է անհատական իրավական ակտով` ընթացակարգային բնույթի ընդհանրական նորմերի հղում անելով։ Նման իրավասություն թե՛ Կառավարությունը, թե՛ Կառավարության ղեկավարը չունեն։

Արդարադատության նախարարությունը հանձնաժողովի «մանդատը» հիմնավորում է հանձնաժողովի անվանումով ու հետո նշում, թե հանձնաժողովի անվանումը ցույց է տալիս, որ հանձնաժողովն այդ մանդատը ստացել է Կառավարությունից ու դրա ղեկավարից։

Նման հիմնավորում անգամ հնարել էր հնարավոր չէ, քանի որ այդպիսի բան իրավունքում լինել չի կարող, երբ կասկածելի ծագման հանձնաժողովին տրվում է անվանում ու միայն անվանումով (առանց կոնկրետ իրավասություններ ամրագրելու) որոշվում է այդ հանձնաժողովի կարգավիճակը։

Մասնավորապես, որևէ ակտում գրված չէ` որն է այդ հանձնաժողովի կամ նրա անդամների իրավասությունը, ինչ որոշումներ է այն կայացնում, ինչ կոնկրետ հարցերով և այլն։

Չի կարելի առանց իրավական հիմքի ու առանց կոնկրետ կարգավիճակ ամրագրելու գործնականում ունենալ կոնկրետ գործ անող մարմին՝ զուտ միայն բավարարվելով նրանով, որ այդ մարմինն ունի անվանում ու իրավասություններն էլ բխեցնելով անվանումից։

Կառավարության տրամաբանությամբ ստացվում է՝ եթե ցանկանում ես մարդկանց դատել օրենքի խախտումների համար, ապա անհրաժեշտ է ստեղծել ինչ-որ մարմին, անվանակոչել «դատարան», և դա բավարար է, որ այդ մարմինը սկսի մարդկանց դատել ու ամենևին էլ չկա կարիք սահմանելու կոնկրետ լիազորություններ, խնդիրներ, որոշումների կայացման կարգ և այլն։

Սա իրավունքի գերակայությանը սկզբունքորեն հակասող, Սահմանադրության հիմքերին հակադրվող տրամաբանություն է։

Այս հանձնաժողովի անունից Արտաքին գործերի նախարարությունը տարածում է հայտարարություն, որի հիման վրա լրջագույն բացասական կոնկրետ հետևանքներ են առաջանում ՀՀ անվտանգության համար, կոպտորեն ոտնահարվում են սահմանային բնակիչների ու առհասարակ ՀՀ բնակչության իրավունքները (կյանքի, ազատ տեղաշարժման, սեփականության և այլ)։

Ադարադարադատության նախարարության այդ հայտարարության բացարձակ հակաիրավական բնույթի մասին է խոսում նաև այն, որ 2024թ․ ապրիլի 19-ի ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը:

Այսինքն՝ ստացվում է առանց անգամ կանոնակարգի արդեն այս հանձնաժողովը գործում է և առանց կանոնակարգի անում է հայտարարություններ, որոնք կոպիտ խախտում են մարդու իրավունքները և խաթարում են ՀՀ անվտանգությունը։

Այն որ այս բոլոր հիմնավորումներն առոչինչ են և չհաջողված փորձ արդարացնելու համար անթույլատրելի քաղաքական որոշումներ, հիմնավորվում է նաև Կառավարության ղեկավարի ու իշխանության մաս կազմող տարբեր պաշտոնյաների այն հայտարարություններով, որ դեռ սահմանազատում չի սկսվել, և սահմանազատումը սկսվելու է Տավուշում նախատեսվող լուծումներից հետո։

Դրանից բացի, բնական հարց է առաջ գալիս՝ եթե սահմանազատում դեռ չի սկսվել, ապա ինչպե՞ս է այդ հանձնաժողովի անունից ԱԳՆ-ն տարածում հայտարարույթուն, որից ստացվում է՝ Տավուշում տեղի ունեցողն այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքն է, եթե այդ հանձնաժողովը զբաղվում է սահմանազատմամբ, այսինքն այն հարցերով, որ դեռ պետք է հաջորդի Տավուշի հատվածում սահմանային լուծումներին։

Տարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի [քաղաքական] հանրային օրակարգի ներքո ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին ու իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ»։