Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»  Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Կիմ Չեն Ընը նոր դիպուկահար հրացան է փորձարկելԱռեղվածային դեպք՝ Երևանում․ նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին»․ Արման Թաթոյան (տեսանյութ) Վաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն․ Մելիքյան
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Որտե՞ղ են անցկացվելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վաղվա անհնազանդության ակցիաները․ ուղեցույց Սփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներում Ցուցարարներին հեռացնելու համար Վրաստանի խորհրդարան են ժամանել հատուկ ջոկատայիններԱդրբեջանում հրաբուխ է ժայթքել Ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 8 դեպք «Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ստեղծել այնպիսի զենք, որի նմանը դեռ չկաՎաղը կգնամ ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, հետո` 3-րդ մաս. Սրբազանը նշեց երթուղին (տեսանյութ) Զգուշացնում եմ ԵՊՀ ռեկտորին և նրա տեղակալին՝ չափներդ չանցեք. Սրբազան (տեսանյութ) Եկե'ք ծափահարենք լրագրողներ Մերիին և Դավիթին, ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել նրանց նկատմամբ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ) Մինասյանը չներկայացավ պարգևատրմանը Արարատ-Արմենիայի հետ գավաթը նվաճելուց հետո. ի՞նչ հետևանք կլինի «ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Համերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր» Ժողովու'րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) ՀՀ-ում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, որ որոշել է գյուղեր հանձնել Ադրբեջանին․ IRNA-ի անդրադարձը Եկեղեցին ժողովրդի հետ է, հայրենիքի փրկությունը եթե քաղաքականություն են համարում, դա իրենց պրոբլեմն է (տեսանյութ) «Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ` առանց հանրային համերաշխության»․ ՄԻՊ Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Ոսկանյան Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՆեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ)«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ (տեսանյութ) Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեները կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտի թվայնացման ուղղությամբ Կրակել էր մեքենաներին` գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ (տեսանյութ) ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 39 վթար. 2 մարդ կյանքից զրկվել է, 50-ը՝ վիրավորվելԻնչ ունենք այս պահին. Վահե ՀովհաննիսյանԲողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելՀԱՄԱՍ-ը գաղտնի փաստաթուղթ է հանձնել Թուրքիային
Ճարտարապետների պալատի խորհուրդը ժամանակին չունեցավ մյուսների քաջությունը` հրաժարական պահանջելու. ինչու Բագրատ Սրբազանը «մոռացավ» պալատը
25-ամյա Վաժան հետախուզվում էր ԳԴՀ իրավապահների կողմից. Նրան գտել են Բագրատաշենում

Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձը

Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:


ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց:

Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից:

Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ցուցաբերելու է հետևողականություն և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության դեպքով կատարելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները:

Միաժամանակ հորդորում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ զինվորական կանոնադրությունների պահանջները, բարեխղճորեն կատարել զինվորական ծառայության իրենց պարտականությունները, դրսևորել զսպվածություն և չտրվել առանձին անձանց սադրանքներին, մանիպուլյատիվ հայտարարություններին և քաղաքական կոչերին:

Ստորև ներկայացնում ենք զինծառայողներ Ա.Չ.-ի և Ֆ.Բ.-ի ուղերձները:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութն` այստեղ