Ուկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. Standard
Ուկրաինան կարող է պարտվել Ռուսաստանի հետ հակամարտությունում մինչև ամառ:
Այս մասին գրում է բրիտանական Standard թերթի պաշտպանական հոդվածագիր Ռոբերտ Ֆոքսը:
«Արևմտյան դաշնակիցները ավելի ու ավելի են հասկանում, որ Ուկրաինան պարտվում է Ռուսաստանին ցամաքային մարտական գործողություններում և կարող է պարտություն կրել մինչև ամառ»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կրակային հզորությունը հինգ անգամ գերազանցում է Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունները։