Ուկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայի
Մեծ Բրիտանիան առանց հավելյալ զրահատեխնիկայի Ուկրաինա է փոխանցել Challenger 2 տանկերը։ Այս մասին Forbes-ի հոդվածում գրում է ռազմական դիտորդ Դեյվիդ Էքսը։
«Կիևին չտրվեցին մոնտաժված զրահատեխնիկա, հավանաբար այն պատճառով, որ դրանք մի քանի տոննա կավելացնեին ընդհանուր քաշին, ինչը տանկն էլ ավելի քիչ մանևրելի կդարձներ»,- ասել է Էքսը:
Փորձագետը նաև նշել է, որ այդ տանկերը փափուկ հողերի վրա ցածր մարտունակության խնդիր ունեն: