Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն. ՊՆ-ն կոչ է անում խուճապի չմատնվել
Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի դրանք հասցեագրելու համար. Փաշինյանը՝ Բլինքենին
Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու համար, ավտոբուսը գլորվել է ձորը. ՔԿՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գ. Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ)Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հանդիպել եմ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել․ Գեղամյան Դավաճանական ռեժիմի պարագլուխն ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը Երևանը ողողված է քաղբանտարկյալների լուսանկարներով ՀԺՄ-ն դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Բերման ենթարկելով իմ տղային, փորձում են ինձ լռեցնել. ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր Կիրանց– Ոսկեպար ճանապարհին ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Քյավառցիները դհոլ-զուռնայով դիմավորում են Փաշինյանին (տեսանյութ) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է Ոստիկանությունն հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Աբրահամյան Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության. Աշոտյան Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել Արարատ-Արմենիան հաղթեց Վեստ Արմենիային Մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար․ Աշոտյան Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին (տեսանյութ)«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտները Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց Իջևանում անհնազանդության ակցիա է ընթանում․ ՈՒՂԻՂԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԴուք սկի՞ տղա չեք, մի՞թե հայրենիքից ու պատվից թանկ բան կա․ Լիլիթ ԳալստյանՍյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժածՉենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ Քյարամ Սլոյանի սխրանքը. նա կարող էր դառնալ 28 տարեկանՀայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Եթե քաղաքական լուծումներ չգտանք առաջիկա շաբաթներին, երկու ամիս հետո լինելու է քաոս. Սուրենյանց (տեսանյութ)Պայքար չի միայն Տավուշի, Կիրանցի, Բերքաբերի համար, սա ցանցային պայքար է. Սուրեն ՊետրոսյանՊետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր. Սուրենյանց (տեսանյութ)Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ անձիք գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. ՍրբազանԵրեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ ՍրբազանՏեսե՞լ եք այն սյունի նկարները. էդ սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է
Զանգվածային լրատվության միջոցները թիրախավորում են ՀՀ զինված ուժերը. ՊՆ–ում նեղսրտել ենԿիրանցում` բլուրներից մեկի վրա տեղադրվել հայկական դրոշը (տեսանյութ)

«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել

«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։ Այս մասին նշված է շարժման տարածած պահանջագիր-հայտարարությունում:

Պահանջագրում նաև ասվում է.

«Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքը նրա կողմից 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.)» օրենքի ուժ ունեցող փաստաթղթի հիմնական  բովանդակության բացարձակ խախտումն է։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը փաստում է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի 146 հոդվածի 2 կետի համաձայն․ «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը», ինչպես նաև 152-րդ հոդվածի 1-ին կետով․ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը»: Հավելում ենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գխի 7-րդ հոդվածի 1-ին կետով․ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար»։

Մի քանի օրինակներով բացահայտենք վերոհիշյալ ծրագրի հռչակած հատկապես ռազմավարական նշանակության դրույթների և կառավարության իրականացրած քաղաքականության միջև ակնհայտ անհամապատասխանությունը։ Նախաբանի առաջին պարբերությունում նշված է՝ «Ծրագիրը հիմնված է 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի դրույթների, ՀՀ քաղաքացիների առջև ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ․ ռազմավարության վրա»։ 

Ընթերցելով «Նախաբանի» կետերը, համոզվում ենք, որ ՀՀ Կառավարությունը, կարևորագույն սկզբունքներ հռչակելով, գործնականում վիժեցրել է դրանց բովանդակային իրագործումը։ Այսպես, խոստում՝ «Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ։ Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող

խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է »։ Ինչպես անում են, առանց մեկնաբանության։

Ծրագրային խոստումները ենթակա էին պարտադիր կատարման, իսկ եթե դրանք ինչ-ինչ պատճառներով պետք է վերափոխվեին, ապա միայն ԱԺ կողմից ընդունված որոշումներից հետո։ Փաստ է, որ կառավարությունը ԱԺ չի դիմել և ինքնագլուխ իրականացրել է հայտարարածին հակառակ քաղաքականություն։

Մասնավորապես, գլուխ առաջին՝ «Անվտանգություուն և արտաքին քաղաքականություն»։

Մեջբերում՝ «Հայաստանի Հանրապետության  անվտանգության ապահովման գործոններն են՝ Հայոց արդիականացվող բանակը, հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը , ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը և այլն»։

Հայոց արդիականացվող բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։

Ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացման տեսանկյունից, մրցունակ չէ, չի համապատասխանում արդիականացվող բանակի պահանջներին։ Դրա մասին են վկայում լայնածավալ զորավարժությունների բացակայությունը, ռազմական շքերթների իսպառ վերացումը, ինչը ժողովրդին և, հատկապես, թշնամուն, ի ցույց կդներ հայկական բանակի բացահայտ և թաքնված հզորությունը։

Հայ-ռուսական ռազմավարական  դաշինքին վերաբերող պարբերությունում ամրագրված արձանագրում-պարտավորությունները, ոչ միայն չեն կատարվել, այլ ամբողջությամբ տապալվել են։ ՀՀ կառավարությունը հարկ չի համարել դիմելու ԱԺ-ին՝ ռազմավարական դաշնակցի հետ իր կողմից խաթարված ծրագրի նոր սկզբունքները հաստատելու համար։ Կեղծ և մոլորեցնող նարատիվը, թե մենք հետապնդում ենք խաղաղության օրակարգ, միայն ոգևորում է թշնամուն՝ Հայաստանին նոր տարածքային պահանջներ պարտադրելու հարցում։

«ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին» պարբերությունում կառավարությունը հավաստիացրել է, որ «շարունակելու է ակտիվրեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին․․․ որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները»։

Թե ինչ քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված կառույցի հետ բնականոն կանոնադրական փոխհարաբերությունների խաթարումը, ապագայի քննարկման հարց է։ Սակայն փաստ է, որ ՀՀ կառավարությունը չի տիրապետում կամ միտումնավոր անտեսում է խորքային, արշխարհաքաղաքական գործընթացների կանխատեսումը և դրանից բխող հետևանքները։

Մեկ այլ օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ենթաբաժնում հատուկ շեշտվում է համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցում։ Ավելին, Արտաքին քաղաքականության ենթաբաժնում ուղղակի նշված է՝ «Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են՝ Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը․․․․․․»։ Որպես կառավարության գլխավոր խնդիր է հայտարարվել  «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը»  և, մասնավորապես,  «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Այսինքն, ՀՀ կառավարությունը 2021թ․ չի էլ նախատեսում Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչել։ Իսկ արդեն մեկ տարի անց, ազգային-ազատագրական պայքարի արդյունք Արցախի Հանրապետության տարածքը ՀՀ վարչապետի բանավոր հայտարարությամբ Ադրբեջանի մաս ճանաչելը ոչ այլ ինչ է, քան գործող Սահմանադրության, Անկախության Հռչակագրի կոպտագույն խախտում և ևս մեկ լուրջ հիմք նրան անվստահություն հայտնելու համար։

Հաշվի առնելով, որ սույն Պահանջագրին կցում ենք մեր կողմից կազմված «100 պատճառ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար» գրքույկը, որում համակարգված ներկայացված են նրա գործունեությունը բնորոշող փաստերը, կանդրադառնանք ՀՀ կառավարության վերջին հայտարարություններին միջպետական տարածքային փոփոխությունների վերաբերյալ։ Հիշեցնում ենք, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կամ զիջում, ինչպիսի «հիմնավորում» էլ որ  ներկայացվի, կարող է իրականացվել միմիայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Հակառակ պարագայում դա սահմանադրական նորմի և կարգի խախտում է՝ իր բոլոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցությունը  2021 թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է նախընտրական պայքարին և ստացել ՀՀ ընտրողների մեծամասնության քվեն ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական կողմնորոշումներին և նպատակներին վերաբերող այն հիմնադրույթներով, որոնք օգոստոսի 18-ին դարձել են իր ղեկավարած կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի առաջնահերթությունները։

ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ։ Սակայն 2021 թ․ ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը խախտել է իր իսկ ծրագրի գրեթե բոլոր հիմնադրույթները՝ իրականացնեով տրամագծորեն հակառակ ուղեգիծ, այսինքն՝ նա պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից՝ որպես իր ծրագիրը ձախողած, ժողովրդի քվեից զուրկ անձ։

Դիմելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պատգամավորներին, զգուշացնում ենք՝ յուրաքանչյուրդ կրում եք անձնական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի ճակատագիրը նախանշելու հարցում։

Հայի ազգային նկարագիրը ձևավորվել է որպես իր ինքնությունը պահպանող, ազգային արժեհամակարգին հավատարիմ, ընտանիքը պաշտպանող, Հայրենիքի և պետության համար մարտնչող, թշնամու առջև չընկրկող, արժանապատիվ մարդ։ Այսօր ձեր անհատական որոշումից է կախված՝ դուք համապատասխանու՞մ եք ներկայացված պահանջներին թե՞ ոչ։

Գործող վարչապետին անվստահություն հայտնելու մեր պահանջը հիմնավոր է և բխում է մեր պետական և ազգային շահերից։ 

«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, օրենքին համապատասխան, պատրաստ է ներկայացնել ՀՀ վարչապետի թեկնածու։ 

Ձեր որոշումն ակնկալում ենք ստանալ մինչև 10․04․2024թ․։