Ահաբեկչություն՝ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում. կան զոհեր (տեսանյութ)
Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում հրաձգություն է տեղի ունեցել «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, հայտնում է Mash-ը և Baza-ն՝ վկայակոչելով ականատեսներին:
Նախնական տվյալներով՝ կան վիրավորներ և զոհեր։ Լրատվամիջոցները հայտնում են 30 վիրավորի և առնվազն 12 զոհի մասին։
Պատճառները և կրակողի ինքնությունը ճշտվում են։