Ժամանակն է, որ ՔՊ-ում հասկանան, որ այսպես շարունակելու դեպքում մի օր ժողովուրդը էնքան կզզվի, որ համաձայն կլինի անգամ ռուսամետների իշխանության գալուն. Դանիել ԻոաննիսյանՌուսաստանը Հայաստանում գտնվող ԵՄ առաքելությանը մեղադրել է հակառուսական գործունեության մեջԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արարատի մարզի Նորաբաց, Սյունիքի մարզի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերումՊՆ-ն պարզաբանել է՝ ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումներն ու փոփոխությունները
Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, զանգվածային ձերբակալություններ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա (տեսանյութ)
ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են շարժմանը եւ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ
Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Դավիթ Հայրապետյան
Նիկոլ Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը. Շարժումը ևս մեկ անգամ կոչ է անում լինել նախապես նշված վայրերում
Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում
Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե ՎարդանյանՄասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. մանրամասներ (տեսանյութ)Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ ԿարապետյանՌուբեն Հայրապետյանը հոգացել է ստենդավորման ծախսերը․ լրագրողը շնորհակալություն է հայտնել«Ազատազենի» հայտարարությունը ապօրինի ձերբակալված Իշխան Գևորգյանի և չորս ընկերների առնչությամբՈւրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծինԿասեցվել է «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող 3 արտադրամասի արտադրական գործունեությունը
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզ է մեկնելԱրսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցությունԱրյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնիցԻնձ համար բոլոր ժամանակներում նողկալի են եղել «կեղծ» ընդդիմադիրները կամ կեղծ «օբյեկտիվները», որոնք այնքան լավ են երևում. Գևորգ ԹամամյանԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն․ Վահե ՀովհաննիսյանՀարձակում ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբի վրաԿենտրոնի մի շարք փողոցներում այսօր սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը․ Հոխիկյանը հայտնել է ոմն Պետիկ Քյուրդյանի մասին․․․
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԱրտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը մուտք է գործել ծանոթի բնակարան, ստիպել է մերկանալ ու սեռական հարաբերություն ունեցելՀՀ-ն արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, ինչպես նաև Սրբազանի կերպարից. Վիգեն Սարգսյան Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումՊուտինը առաջարկել է խաղաղություն հաստատել ՈւկրաինայումԱյսօր վերջին օրն է․ «Հրապարակ»Փակ փողոցներ չկան․ ՆԳՆՈւկրաինան գիշերը հարվածել է ՂրիմինՁեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
Գիշերը 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»Բագրատ Սրբազանի հետ փորձում են հանդիպել, բայց նա սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»Խորհրդարանի պաշարում կլինի՞․ քպականներն աղոթում են, որ շարժումը մարի. «Հրապարակ»Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ»ԱՄՆ-ում չեն հավատում Իսրայելի լիակատար հաղթանակինԱՄՆ-ն արգելել է ուրանի ներկրումը ՌուսաստանիցՍի Ցզինպինը Պուտինի այցից առաջ վառ ազդանշան է ուղարկել Արեւմուտքին«Եթե այգին համարվի Ադրբեջան, կտրելու ենք ծառերը». կիրանցեցի ՀՀ ԱԳՆ-ն Նեպալի հետ «թվինինգ ծրագիր» է սկսում․ ազգային զեկույցներ կներկայացվեն ՔԿ-ն լուսանկարներ է հրապարակել ցուցարարներից՝ հաղորդելով ձերբակալությունների մասին «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ առաջացավ, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժեց Հայաստան․ Փաշինյան
Արխիվ

Այսօրվա «ինքն իր համար Հայաստանը» անհեռանկար, փլուզվող Հայաստանն է, այս իշխանության համար պարարտ միջավայրը. Վահե Հովհաննիսյան

Մեր անելիքը. «ինքն իր համար Հայաստանը» դարձնել Հայաստանի Հանրապետություն

Կա ինքն իր համար Նիկոլ, ինքն իր համար իշխանություն, ինքն իր համար՝ Աժ, ինքն իր համար՝ ընդդիմություն, ինքն իր համար՝ սուր հարց, իրենք իրենց համար նախկին նախագահներ, ինքն իր համար՝ հասարակություն, նույնիսկ ինքն իր համար՝ քաղբանտարկյալներ։ Ինքն իր համար՝ սահմանին զոհ, ինքն իր համար՝ կորսված Արցախ, ինքն իր համար ապօրինի գույք, ինքն իր համար՝ Բաքվի բանտերում հայեր և լիքը այլ ինքն իր համար իրողություններ։

Այս բոլորի խզվածությունն այնքան մեծ է, որ միասնական պետության մասին այլևս խոսք չկա։ Մեր պետությունը  կորցրել է իմաստային և ֆունկցիոնալ միասնականությունը

Պետություն փրկելը նշանակում է հենց սա՝ վերականգնել միասնական պետության գաղափարը։

Ո՞նց ենք առաջ շարժվելու, ի՞նչ ենք ուզում կառուցել, և ինչպե՞ս. սա է ճիշտ պոզիտիվ բովանդակությունը (սրա համար  գոռալ, հայհոյել, «լիդերացավ» կպնել ու իրար խանդել չէ պետք, կամ՝ Նիկոլին ավելի հնչեղ անուն կպցնել, այլ՝ լուրջ մտավոր ունակություններով թիմ)։ Այս ամենը հանրությանը ներկայացնելու պրոցեսը, բացատրելը, երկխոսության մեջ մտնելը, շահագրգռելը, նույնիսկ գոռալը, արդեն տեխնոլոգիա է, որի համար պետք է կազմակերպչական և նյութական ռեսուրս։

Այսօրվա «ինքն իր համար Հայաստանը» անհեռանկար, փլուզվող Հայաստանն է, այս իշխանության համար պարարտ միջավայրը։

Սրա հակաթույնը միասնական պետության գաղափարն է՝ ներքին հաշտությամբ ու ստրատեգիական տեսլականով։

Սրա համար միանշանակ պետք են նոր ձևաչափեր, նոր լիդերություն, նոր գաղափարներ։ Բայց ցանկացած առողջ միավորման համար նախ տարանջատում է պետք։ Անառողջ սիմբիոզները պետք է դադարեցվեն։

Այսօրվա Նիկոլի իշխանության և տիտղոսային ընդդիմության հարաբերություններն անառողջ համակեցության մի ձև են։ Պայմանական ասած՝ սերժանտից մինչև գեներալ, երբ Նիկոլին հարցեր են տալիս և կոնստրուկտիվ աշխատանքով համատեղ ընտրում ինչ-որ հանձնաժողովի անդամ, դա լայն հանրության մոտ ստեղծում է նորմալության իլյուզիա։ Իսկ մեզ մոտ ոչ մի նորմալ բան չկա։ Մեր կյանքը հիմա մի մեծ ԱՆՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆ Է։

Անազնիվ է, և պետության համար վտանգավոր՝ խաբել ինքներս մեզ և հասարակությունը, թե այսօրվա իրականությունը նորմալ է, ու փորձել ուղղակի ապրել։ Հանրային գործչի կշիռը, պետական մտածողությունը հակառակի մեջ է. չվախենալ ֆիքսել ԱՆՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆԸ և լուծումներ առաջարկել։

Այս պրոցեսը միևնույն է գնալու է, սա էվոլյուցիա է, անկասելի ընթացք։ Այլ հարց է, որ պրոցեսը կարելի է արագացնել, բայց հնարավոր է նաև ցավալիորեն դանդաղեցնել և՝ հատկապես  անառողջ սիմբիոզների միջոցով։

Առողջ ձևաչափեր և առողջ պրոցեսներ սկսելու համար նախ պետք է տարանջատվել։ Չպետք է վախենալ արտաքին և ներքին տարանջատումներից՝ գաղափարական, սկզբունքային, արժեհամակարգային տարանջատումները միայն առողջացնելու են միջավայրը։

Պետք է լինել ազնիվ՝ վերջացնելու համար այս մղձավանջը ու սկսել կայուն, ժամանակակից պետություն կառուցել։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ