Բլինկենը պետք է ճնշում գործադրի Երևանի վրա՝ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում․ The Wall Street Journal
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պետք է ճնշում գործադրի Երևանի վրա՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, The Wall Street Journal-ում հրապարակված իր հոդվածում գրել է ԱՄՆ Հադսոն ինստիտուտի Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանը։
«Քարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ Վաշինգտոնում հյուրընկալեց Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի բանակցությունները՝ երկու երկրի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը միջնորդելու վերջին փորձի շրջանակներում:
Սա Վաշինգտոնի միջնորդի դերի զգալի ընդլայնումն է, ինչը գովելի է: Նոյեմբերին Բլինկենն ընդունել է Բայրամովին և Միրզոյանին, սակայն այս անգամ նա ոչ միայն ողջունել է հյուրերին, այլև խրախուսել է անմիջականորեն շփվել միմյանց հետ»,- ասվում է հոդվածում։
Բացի այդ, հեղինակը նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեծ ուշադրություն է դարձնում դիվանագիտությանը Հարավային Կովկասում, որտեղ նրա ջանքերն ակնհայտորեն ձեռնտու են ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանին:
«Խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի ինքնիշխան տարածք։ Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե պատրաստ չէ նման քայլի։ Եթե Երևանը խելքի գա, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կարող են աշխատել նրա և Բաքվի հետ՝ ապահովելու հայերի բարեկեցությունը Ղարաբաղում։ Ի դժբախտություն Բլինքենի, ամերիկահայ համայնքի շատ ազդեցիկ ընկերներ, ինչպիսիք են սենատոր Բոբ Մենենդեսը և պատգամավոր Ադամ Շիֆը, հրաժարվում են ճնշում գործադրել Երևանի վրա այս ուղղությամբ»,- ասվում է հոդվածում։