Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն․ «Հրապարակ»Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում. «Ժողովուրդ»
Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ uրբապղծnւթյnւնը․ Բագրատ Սրբազանը՝ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպի մասին
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում. ՈւՂԻՂԱխթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր․ Շարմազանով Միջազգային կազմակերպությունը դատապարտում է իրավապահ մարմինների՝ անհամաչափ ուժի կիրառումը Վաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Մահվան ելքով վրաերթ․ մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Խոչընդոտելով Հայրապետի մուտքը Սարդարապատ՝ դուք մերժեցիք ինքներդ ձեզ իբրև հայ ազգի զավակներ Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է Բացառիկ կադրեր, թե ինչպես են հայ ոստիկանները փակում Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատ (տեսանյութ) ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին գեներալ-մայորի զինվորական կոչում են տվել Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարում
ԵԽ պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից
Թուրքիայի ԱԽ-ից ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հույս են հայտնել Այս պետությունն այլևս հայկական չէ, բոլոր օղակները հայերի նկատմամբ թշնամաբար են գործում. Մալյան ՆԳՆ-ն հաստատել է՝ կայծակնահարության հետևանքով Գեղարքունիքում մահվան դեպք է գրանցվել Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Շղթայակապ ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթող 37թ.-ին բնորոշ բռնաճնշումներ՝ Եկեղեցու դեմ՝ ոտնահարելով մարդու իրավունքները. Ռումանիոյ հայոց թեմ Կաթողիկոսի նկատմամբ 2018-ի հարձակումը, սպառնալիքը նույնն են, ինչ այսօր տեղի ունեցածը Պաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կնպաստի տարածաշրջանում կայունությանը․ ՌԴ ԱԳՆ ԱԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել Միրզոյանի՝ Սարդարապատ այցից Սկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպան Ո՞ւր է գնում Հայաստանը․ ինքնաքանդման ու ինքնասպանության այս ընթացքը պետք է կա՛նգ առնի Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում ՔԿ նախագահի երեք տեղակալները և վարչությունների պետերը արժանացել են պետական բարձր պարգևների Հայաստանը ծանր կորուստների գնով կարողացավ ձեռք բերել նոր բարեկամներ և չխուսափեց նաև հակառակորդներից Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածին Ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, որ հրամանը կատարեցիք, որ անզգամաբար մասնակցեցիք այդ խայտառակությանը Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատի հաղթական հերոսամարտից 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին ՀՀ տնտեսության երկնիշ աճն ապահովել են ոսկերչությունն ու առևտուրը. տնտեսագետՎիլնյուսը բարձր է գնահատում Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու ջանքերը․ Լիտվայի ԱԳ նախարար
Դո՛ւք եք կրում ստեղծված իրավիճակի ու հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը. Ատոմ Մարգարյանը՝ ՔՊ-ի պատգամավորներին
2022թ. սեպտեմբերի 13-14-ին զոհված Ս. Խաչատրյանի և Թ.Սարգսյանի մասունքները ՄԻՆՉ ՕՐՍ գտնվում են միջդիրքային հատվածում
Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ, սահմանվել դրանց տարածքները
1918թ.-ի Սարդարապատի հերոսամարտը ոչ միայն թույլ տվեց փրկվել նոր ցեղասպանությունից, այլև վերականգնել շուրջ 1000 տարի առաջ կորսված պետականությունը. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)Մայիսի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվՍուրենյանց. Այս շարժումը հաղթելու մեծ հնարավորություն ունի, բայց դրա ճանապարհը բլիցկրիգը չէՊատասխանատավության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին. ՀԿ-ներՀՀ Կառավարության ղեկավարը այդկերպ հերթական անգամ ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը. հայտարարությունՆԳՆ ոստիկանության մի շարք պաշտոնյաներ պարգեւատրվել են մեդալներով. ովքեր են նրանք
Ախթալայից հղին մեծ դժվարությամբ տեղափոխվել է Ալավերդիի ԲԿ. առողջ տղա է ծնվել
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմելՊապիկյանը և Բելգիայի փոխվարչապետը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

ՀՀ-ն արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, ինչպես նաև Սրբազանի կերպարից. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում:
Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, քանի որ այն հենվում է պատմության, արժեքային համակարգի և հավատքի վրա: Շարժումն ազգային է, իսկ իրենք` ապազգային:
 
Սարսափում են նաև Սրբազանի կերպարից: Նա կիրթ է, մարդկանց հետ շփման և խոսքը տեղ հասցնելու երկար տասնամյակների փորձ ունի, վայելում է հանրության լայն շրջանակի վստահություն և չափազանց խարիզմատիկ է: Նման առաջնորդներն ի վիճակի են վերադարձնել հասարակությանը ոտնահարված արժանապատվությունը, պայքարելու կամքը, պահանջատեր լինելու ձգտումը: Իսկ հասարակության նման մոբիլիզացիան խառնում է ոմանց ծրագրերը:
 
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սպասավորը միշտ եղել է Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասը: Ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ օրենսդրության մեջ չկա մի նորմ, որը կարգելի հոգևորականին ունենալ, արտահայտել և պաշպտպանել իր կարծիքը: Դեռ հակառակը, ըստ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի.
 
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
 
Նկատե՛ք, Հայաստանի ժողովուրդը Սահմանադրությամբ ոչ թե պարզապես արժևորել է ազգային եկեղեցու ավանդն ու վաստակը, այլ ապագային միտված ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է վերապահել: Այսինքն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ունի ժողովրդի մանդատ և նշված հարցերին հետամուտ լինելու հանրային պատվեր: Եվ դա որևէ հակասություն չունի կրոնական կազմակերպությունների` պետությունից անջատ լինելու իրավակարգավորման հետ:
 
Կասկածից վեր է, որ այսօրվա իրականության մեջ վտանգված են և՛ հայ ժողովրդի հոգևոր կյանքը, և՛ ազգային մշակույթը, և՛ ազգային ինքնությունը: Հոգևորականներն, ինչպես յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, չեն կարող անմասն մնալ այդ անմիջական սպառնալիքներին առերեսվելով:
 
Երբ ոմանք ասում էին, որ եկեղեցին արխաիկ է, ես պատասխանում էի, որ այն պետք է պահպանողական լինի, երբ ասում էին, որ եկեղեցու կարիքը չեն զգում` Աստծո հետ անմիջական շփում ունենալով, արձագանքում էի, որ տկարամիտ են և չեն հասկանում ոչ միայն եկեղեցու լուսավորչական դերը, այլև չեն գիտակցում, որ ի դեմս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործ ունենք աշխարհի հնագույն ինստիտուտի հետ, որ 1723 տարվա ուղի է անցել` առանց ընդհատումների: Միայն մտածեք մի պահ, որ չկա աշխարհում այսօր գործող որևէ ինստիտուտ, որ հին լինի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց: Իսկ եթե ոմանք չեն հասկանում աշխարհի հնագույն ինստիտուտի հայրենիք լինելու բացառիկ նշանակությունն, այդ թվում անվտանգային օրակարգ ձևավորելու առումով, ապա նրանց որևէ բան բացատրելն անհույս է:
 
Երբ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում զրկվում էր պետականությունից, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին անմիջապես առաջ էր գալիս` ապահովելով հայ ժողովրդի ազգային կյանքն ու կենցաղը: Մեր վանքերն ու տաճարները վերածվում էին դպրոցների և համալսարանների, հիվանդանոցների և համայնքային կենտրոնների, դատարանների և մշակութային օջախների: Այսօր ևս եկեղեցին այդ առաքելությունը պատվով կատարում է Սփյուռքում` փրկելով տարագիր հայությանը ուծացումից և ինքնության կորստից: Հենց եկեղեցու այդ ջանքերի շնորհիվ էր, որ ամեն անգամ պատմական փորձությունների շրջանից հետո, հայ ժողովրդը կարողանում էր վերգտնել իրեն, վերածնվել և շարունակել իր շենացնող երթը:
 
Խորհրդային տարիներին և՛ս մեր սուրբ եկեղեցին դարձավ ազգային շունչը խնամքով պահպանող, ողջ աշխարհից հայկական մշակույթը հայրենադարձնող, Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ապահովող ինստիտուտ: Հենց եկեղեցու ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանը դարձավ խորհրդային երկու հանրապետություններից մեկը, որ օրենսդրորեն ամրագրել էր մայրենին որպես պաշտոնական լեզու:
 
Բոլոր ժամանակներում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներն առաջինն են եղել նաև ազգային ազատագրական պայքարի, պատերազմների, ցեղասպանության դաժան տարիներին` ինքնապաշտպանության մարտերի դաշտերում:
 
Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում, չգիտեն, թե դեռ ինչ կենսական պահերի է մեր սուրբ եկեղեցին առաջ գալու` դառնալով ազգային փրկության, վերածննդի և առաջընթացի պահպանողական, բայցև անչափ առաջադեմ կենտրոն:
 
Սրբազա՛ն Հայր, Աստված օգնական»: