Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր․ Շարմազանով Միջազգային կազմակերպությունը դատապարտում է իրավապահ մարմինների՝ անհամաչափ ուժի կիրառումը Վաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Մահվան ելքով վրաերթ․ մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Խոչընդոտելով Հայրապետի մուտքը Սարդարապատ՝ դուք մերժեցիք ինքներդ ձեզ իբրև հայ ազգի զավակներ Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է Բացառիկ կադրեր, թե ինչպես են հայ ոստիկանները փակում Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատ (տեսանյութ) ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին գեներալ-մայորի զինվորական կոչում են տվել Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարում
ԵԽ պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից
Թուրքիայի ԱԽ-ից ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հույս են հայտնել Այս պետությունն այլևս հայկական չէ, բոլոր օղակները հայերի նկատմամբ թշնամաբար են գործում. Մալյան ՆԳՆ-ն հաստատել է՝ կայծակնահարության հետևանքով Գեղարքունիքում մահվան դեպք է գրանցվել Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Շղթայակապ ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթող 37թ.-ին բնորոշ բռնաճնշումներ՝ Եկեղեցու դեմ՝ ոտնահարելով մարդու իրավունքները. Ռումանիոյ հայոց թեմ Կաթողիկոսի նկատմամբ 2018-ի հարձակումը, սպառնալիքը նույնն են, ինչ այսօր տեղի ունեցածը Պաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կնպաստի տարածաշրջանում կայունությանը․ ՌԴ ԱԳՆ ԱԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել Միրզոյանի՝ Սարդարապատ այցից Սկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպան Ո՞ւր է գնում Հայաստանը․ ինքնաքանդման ու ինքնասպանության այս ընթացքը պետք է կա՛նգ առնի Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում ՔԿ նախագահի երեք տեղակալները և վարչությունների պետերը արժանացել են պետական բարձր պարգևների Հայաստանը ծանր կորուստների գնով կարողացավ ձեռք բերել նոր բարեկամներ և չխուսափեց նաև հակառակորդներից Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածին Ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, որ հրամանը կատարեցիք, որ անզգամաբար մասնակցեցիք այդ խայտառակությանը Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատի հաղթական հերոսամարտից 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին ՀՀ տնտեսության երկնիշ աճն ապահովել են ոսկերչությունն ու առևտուրը. տնտեսագետՎիլնյուսը բարձր է գնահատում Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու ջանքերը․ Լիտվայի ԱԳ նախարար
Դո՛ւք եք կրում ստեղծված իրավիճակի ու հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը. Ատոմ Մարգարյանը՝ ՔՊ-ի պատգամավորներին
2022թ. սեպտեմբերի 13-14-ին զոհված Ս. Խաչատրյանի և Թ.Սարգսյանի մասունքները ՄԻՆՉ ՕՐՍ գտնվում են միջդիրքային հատվածում
Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ, սահմանվել դրանց տարածքները
1918թ.-ի Սարդարապատի հերոսամարտը ոչ միայն թույլ տվեց փրկվել նոր ցեղասպանությունից, այլև վերականգնել շուրջ 1000 տարի առաջ կորսված պետականությունը. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)Մայիսի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվՍուրենյանց. Այս շարժումը հաղթելու մեծ հնարավորություն ունի, բայց դրա ճանապարհը բլիցկրիգը չէՊատասխանատավության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին. ՀԿ-ներՀՀ Կառավարության ղեկավարը այդկերպ հերթական անգամ ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը. հայտարարությունՆԳՆ ոստիկանության մի շարք պաշտոնյաներ պարգեւատրվել են մեդալներով. ովքեր են նրանք
Ախթալայից հղին մեծ դժվարությամբ տեղափոխվել է Ալավերդիի ԲԿ. առողջ տղա է ծնվել
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմելՊապիկյանը և Բելգիայի փոխվարչապետը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններըԱնկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ ՄիրզոյանԱվտոշարասյունը թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Զանգ չենք ստացել․ ՆԳՆ-ն՝ աղետի գոտում արգելափակված բնակիչների մասինՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը. Բլինքեն
Տնտեսություն

Ոստիկանության մի շարք պաշտոնյաներ կաշառք են ստացել և չարաշահել ծառայողական լիազորությունները

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխման դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաև զենքի գործադրմամբ զուգորդված խուլիգանության դեպքը ոստիկանության պաշտոնյաների կողմից թաքցնելու, վերջիններիս կողմից իշխանական ու ծառայողական լիազորությունները չարաշահելու մի շարք դեպքեր:

Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասնում են՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի անտառպետության անտառապետ Ա. Կ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներից մեկի պետի տեղակալ Վ. Գ.-ի հետ՝ կաշառքի դիմաց տվյալ անտառպետության տարածքից ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխումն ու իրացումը կազմակերպելու համար:

Ոստիկանության հիշյալ պաշտոնյան, ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, անտառապետ Ա. Կ.-ի մատնանշած տրանսպորտային միջոցներով ապօրինի հատված փայտանյութի քանակի և որակական հատկանիշների վերաբերյալ փաստաթղթերում կեղծ տեղեկություններն անտեսելու և փայտանյութի անօրինական տեղափոխումը չարգելելու դիմաց 2023թ. օգոստոսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ա. Կ.-ից որպես կաշառք ստացել է 240.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, պարզվել է, որ Ա. Կ.-ն, 2023թ. օգոստոսին Ճակատեն Կապան ավտոճանապարհին Ա. Ս.-ի վարած ավտոմեքենայում նկատելով իր ծանոթ Բ. Հ.-ին, իր ավտոմեքենայով հետապնդել և իրեն պատկանող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Ա. Ս.-ի վարած տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Ա. Կ.-ի կողմից զենքի գործադրմամբ զուգորդված վերոհիշյալ խուլիգանությունը կատարելուց հետո ենթադրյալ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ստացվել ոստիկանություն, որից հետո Վ. Գ.-ն Սյունիքի մարզային վարչության մեկ այլ պաշտոնյայի՝ Հ. Ծ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Ա. Կ.-ի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները չվատթարացնելու շահագրգռվածությունից ելնելով, նրան առաջարկել են համապատասխան դիմում ներկայացնել ոստիկանություն՝ դրանում թաքցնելով դեպքի իրական փաստերն ու խեղաթյուրելով ծանր հանցանքի կատարման հանգամանքները: Արդյունքում՝ ծանր հանցանքի փոխարեն քրեական վարույթ է նախաձեռնվել ոչ մեծ ծանրության արարքի հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն զենք զինամթերքը կամովին հանձնելու դեպքերի ցուցանիշները բարելավելու նպատակով նախնական համաձայնության գալով Հ. Ծ.-ի և ոստիկանության ավագ տեսուչ Ն. Ա.-ի հետ, վերջիններիս  հանձնարարել է կազմակերպել դեռևս 2023 թ. իր կողմից գնված ակոսափող հրացանի՝ այլ քաղաքացու կողմից իբր ինքնակամ ոստիկանություն ներկայացնելու  շինծու դեպքի հաշվառման գործընթաց:

Այդ նպատակով Ն. Ա.-ն դիմել է իր ծանոթ Ա. Ս.-ին՝ վերջինիս խնդրելով ոստիկանության բաժնում հաղորդում ներկայացնել, թե իբր կամավոր ներկայացնում է իր գտած ապօրինի զենքը՝ վստահեցնելով, որ դրա արդյունքում նրա համար որևէ անբարենպաստ հետևանք չի առաջանա: Ա. Ս.-ն, համաձայնվելով պաշտոնատար անձի հիշյալ առաջարկի հետ, հաղորդմամբ հայտնել է, թե իբր տան խորդանոցը մաքրելիս գտել է հանգուցյալ պապին պատկանող վերոհիշյալ հրացանը և ներկայացրել ոստիկանություն, որից հետո նշված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ իրականում տեղի չունեցած հանցանքի առթիվ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Վ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով /2 դրվագ/, իսկ Ա. Կ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Հ. Ծ.-ին և Ն. Ա.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով, իսկ Ա. Ս.-ին՝ 46 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: