Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ
Միքայել Բադալյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել և դրա վերաբերյալ կան՝ անժխտելի ապացույցներ։
Միքայել Բադալյանը չի՛ խուսափում քննությունից և քննիչի յուրաքանչյուր կանչով պատրաստակամ է ներկայանալ վերջինիս մոտ։
Փաստաբաններ՝
Էրիկ Ալեքսանյան
Ալեքսանդր Կոչուբաև»: