«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր վերսկսվել է ժամը 11:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր շարունակվել է Սևանի թերակզու հատվածից, ժամը 11:00-ից։
Այսօր Աբովյանից նրանց կմիանան նաև «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները:
«Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկել է մայիսի 4-ից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նախատեսվում է, որ երթը Երևան կհասնեն մայիսի 9-ին։