Սիրիայում սպանվել է Հեզբոլլահի ներկայացուցիչը
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը հայտնում է, որ սիրիական Հեզբոլլահի առաջնորդ Իյադ ալ Սալահը, որը հայտնի է նաև Ալ-Հաջ անունով, սպանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա քաղաքում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ պայթյունի հետևանքով Ալ-Հաջի ոտքերը կտրվել են, և նա ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից:
Դատելով առկա տվյալներից՝ Իյադ ալ Սալահը Սիրիայում ներկայացնում էր ոչ միայն Հեզբոլլահը, այլ նաև Իրանը և ներգրավված էր իրանամետ խմբավորումներում զինյալների հավաքագրման մեջ: