Հայիթիի հյուսիսում սողանքների հետևանքով 12 մարդ է զոհվել
Հայիթիի հյուսիսում մի քանի օր շարունակ տեղացած հորդառատ անձրևները սողանքների պատճառ են դարձել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ:
Այս մասին գրում է Le Nouvelliste թերթը։
Տասնմեկ մարդ է զոհվել Լաբորիեում, որտեղ մեկ շենք է փլուզվել մի քանի օր շարունակ տեղացող հորդառատ անձրևի հետևանքով,-նշում է թերթը:
Սողանքի հետևանքով ևս մեկ մարդ է զոհվել Ռիվալ շրջանում։