Հիտլերի գլխավոր շտաբում նորածին երեխայի մնացորդներ են հայտնաբերել. Der Spiegel
Հետազոտողները Լեհաստանում Ադոլֆ Հիտլերի նախկին գլխավոր շտաբի տարածքում Հերման Գերինգի տանը պեղումների ժամանակ հինգ մարդու, այդ թվում՝ նորածին երեխայի մնացորդներ են հայտնաբերել:
Այս մասին գրում է Der Spiegel ամսագիրը։
Բացահայտումն արվել է գերմանացի և լեհ հնագետների խմբի կողմից Վոլֆշանզեի տարածքում Հիտլերի գլխավոր շտաբում և գերմանական բանակի հրամանատարական համալիրում ուսումնասիրությունների ժամանակ:
Այդ տարածքում է գտնվել նաև Ռեյխի ավիացիայի նախարար Գերինգի շտաբը, որի ավերակների հետախուզման ընթացքում հայտնաբերվել են առանց վերջույթների մարդու մնացորդներ։
«Մենք ամբողջովին ցնցված էինք», - ասել է հետազոտողներից մեկը՝ Օկտավիան Բարտոշևսկին: