Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
Բրազիլիայի հարավում ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի, ևս 68 մարդ անհետ կորել է: Այս մասին հայտնում է G1-ը:
Ավելի վաղ Metropoles-ը հայտնել էր 29 զոհի և 60 անհետ կորածի մասին:
Ինչպես նշվում է, անօթևան է մնացել 32 հազար մարդ։