Առանց արևմտյան զենքի Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից. Բորել
Առանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից, խոստովանել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Մեծ Բրիտանիայում ելույթ ունենալով:
Նրա խոսքերը մեջբերում են լրատվամիջոցները։
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն ասել է, որ հույս ունի ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության վրա՝ Կիևին հետագա աջակցության հարցում։
Նա նաև ափսոսանք է հայտնել Կիևին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրման գրեթե վեց ամիս հետաձգելու համար: