Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ)
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան 4/1 հասցեի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից ու ցանկապատված տարածքներից, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Վարչական շրջանում ներկա պահին 18 բակային տարածք է բարեկարգվում: