Իրաքի իրանամետ շարժումը ռմբակոծել է Թել Ավիվը
Իրաքի Իսլամական Դիմադրության շարժումը, որն աջակցում է Իրանին, հինգշաբթի օրը թեւավոր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։
Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրազեկ աղբյուրը:
Հարձակումն իրականացվել է մի քանի թեւավոր «Արքուբ» հրթիռներով և առաջին անգամ ուղղված է եղել Իսրայելի Թել Ավիվ քաղաքի վրա։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: