Իրանի բանտերում զանգվածային մшհшպшտիժներ են տեղի ունեցել
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանում մահապատժի է ենթարկվել 63 բանտարկյալ: Այս մասին հայտնում է ընդդիմադիր Radiofarda-ն՝ վկայակոչելով իրանական իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մահմուդ Ամիրի-Մուկադամին։
Նշվել է, որ մահապատիժներն իրականացվել են 5 ժամը մեկ։
Կազմակերպության զեկույցի համաձայն` այս տարվա սկզբից Իրանի տարբեր բանտերում մահապատժի է ենթարկվել 171 մարդ։