Պակիստանում ավտոբուսն ընկել է ձորը. կա 20 զոհ և 20 վիրավոր
Պակիստանում մարդատար ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել:
Այս մասին հայտնում է Geo TV-ն։
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը Ռավալպինդից Գիլգիթ էր շարժվում, և վթարը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ վթարը տեղի է ունեցել Չիլաս քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա, ավտոբուսն ընկել է ձորը բարձր արագության պատճառով։