ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպան
Վիեննայում Պաղեստինի դեսպան Սալահ Աբդել Շաֆին ՄԱԿ-ում իր վերջին ճեպազրույցում նշեց, որ ամերիկացիներն ու եվրոպացիները շարունակում են Իսրայելին միլիարդավոր դոլարներ, զենք ու զինամթերք փոխանցելև ոչինչ չեն անում ցեղասպանությունը կասեցնելու համար:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր Գազայի թեմայի շուրջ յոթերորդ և վերջին ճեպազրույցն էր: Իմաստ չունի ամիսը մեկ անգամ գալ այստեղ և խոսել զոհերի թվի մասին: Սրանք բոլորը մարդիկ են, որոնց մահով տառապում են իրենց ընտանիքները, նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, անարդար է և չափազանց ցավալի է այս զոհերի մասին խոսել որպես վիճակագրություն: Մենք այսօր ապրում ենք ժամանակակից աշխարհում, որտեղ յուրաքանչյուրը կարող է իմանալ այս ցեղասպանության մասին: Խնդիրն այն է, որ համաշխարհային կարգը և ՄԱԿ-ը չկարողացան կանգնեցնել ցեղասպանությունը և այդ պատճառով ես հայտարարեցի, որ մենք այլևս չենք անցկացնի ճեպազրույցներ, ինչպես նախկինում», - ասել է Պաղեստինի դեսպանը Վիեննայում։