Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ըԼրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Մամուլ

Անկախ նրանից, որ Երեւանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում. Սուրեն Պետրոսյան

«Հրապարակ» թերթը գրում է

Երեկ լուսադեմին՝ ժամը 5-6-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց գյուղում ծնունդով տավուշցի Վահե Ղազարյանի ղեկավարած ոստիկանական զորքը «Կոլցո» օպերացիա իրականացրեց` բիրտ ուժի կիրառմամբ Հայաստանի հյուսիս-արեւելյան դարպասի դռները բացելով թշնամու առաջ։ Տեղացիների պատմելով՝ սեւ եւ կարմիր բերետավորները «մաքրեցին» դեպի ականապատ դաշտեր տանող ճանապարհը եւ Կիրանցից մոտ երեք տասնյակ երիտասարդների բերման ենթարկեցին, որ չխանգարեն ականազերծողներին։ Ավելի ուշ լուր տարածվեց, թե հատուկ գործողություններ  են տեղի ունենում, եւ սահմանագծման, ականազերծման աշխատանքներ են իրականացվում: Չնայած երկրում այնպիսի քաոս է, որ ոստիկանությունը հերքեց ե՛ւ ծեծի ու բռնության միջադեպը, ե՛ւ «հատուկ գործողությունը»: Տավուշցի ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը կրկնեց նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Կիրանց գյուղի 11 նշակետից 8-ի սահմանազատման աշխատանքները պետք է մոտ օրերս կատարվեն, 3-4 նշաձողի սահմանազատումը, բնակիչների պահանջով` սեփականության վկայականների ուսումնասիրության համար, հետաձգվել է։ Ղալումյանի խոսքով՝ գյուղացիների «դարդն»  իրենց 1-2 տան հարցն է։

Գյուղացիների պատմելով՝ ՆԳՆ ավելի քան հազար աշխատակից է տարվել Կիրանց՝ Հայաստանի տարբեր մարզերի տարածքային բաժանմունքներից, նախ փակել են գյուղ մտնող բոլոր ճանապարհները, որ ելումուտ չլինի, ողջ օրը Կիրանցը պահել շրջափակման մեջ, գյուղը մի քանի ժամով հոսանքազրկել են, ինտերնետային կապը գրեթե չի գործել: Իշխանությունները նման գործողություններով փորձել են վախի մթնոլորտ ստեղծել, հոգեբանական ճնշում գործադրել։ Չնայած ձերբակալված երեք տասնյակ կիրանցիները մինչեւ կեսօր ազատ արձակվեցին, սակայն ոստիկանական զորքը շարունակեց արգելափակել Կիրանց մտնող ճանապարհները, սկզբում անգամ կիրանցիներին թույլ չէին տալիս մտնել իրենց գյուղ, հետո որոշեցին, թե «պերսոնա նոն գրատա» են միայն Երեւանից եւ այլ վայրերից Կիրանց աջակցության մեկնածները, ինչպես նաեւ՝ Բագրատ սրբազանը, ով արդեն երկու շաբաթ է՝ միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում տեղացիների կողքին է: «Կոլցո» օպերացիայի ժամանակ նա Իջեւանում էր եղել եւ վերադարձել էր առավոտյան՝ լսելով  ոստիկանական վայրագությունների մասին։

Նշենք, որ Կիրանցում վերջին օրերին փաստացի երկու տեղում էին ճանապարհ փակում` միջպետական ճանապարհի գյուղամիջյան հատվածում, որտեղ վրան են խփել, տեղեկատվական կենտրոն է գործում, որտեղ են մշտապես սրբազանը, տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, մեկն էլ՝ դեպի դիրքեր տանող ճանապարհի սկզբնամասում, որտեղ բացառապես կիրանցիներն էին։ Միջադեպից հետո, երեկ գյուղացիների շրջանում տարաբնույթ խոսակցություններ էին ծավալվել, թե ինչպես է եղել, որ վրանային կետում չեն զգացել ոստիկանական շարժը գյուղում եւ չեն շտապել կիրանցիներին օգնության։

Այս եւ պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ մի քանի հարց տվեցինք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին։

- Շուրջ 2 շաբաթ է՝ Դուք եւս գիշերում եք Կիրանցի փակ ճանապարհին, հերթապահություն է այնտեղ իրականացվում, ինչպե՞ս չեք զգացել, որ ոստիկանական զորք է մտցվել գյուղ, եւ չեք շտապել աջակցության։

- Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը կարող է զգացած լինել այդ անցուդարձը, որ ճիշտն ասեմ, շատ ուշ ժամի՝ երեւի գիշերվա 3-ի կողմերը հանդիպում ունեինք Իջեւանում եւ չենք էլ իմացել՝  շարժ կա, չկա, մեզ առավոտյան շուտ են տեղեկացրել, ու շտապել ենք։

- Ովքե՞ր են մասնակցել այդ հանդիպմանը` սրբազանը, Գառնիկ Դանիելյանը նույնպե՞ս մասնակցել են, ի՞նչ հանդիպում էր։

- Այո, մենք միասին ենք եղել, սրբազանն էլ այնտեղ չի եղել, այնպես չի եղել, որ մենք վերեւում ենք եղել` չիմանալու կամ չտեսնելու ենք տվել, բոլորս միասին Իջեւանում ենք եղել։

- Ո՞ւմ հետ էր հանդիպումը։

- Ներքին քննարկում էր՝ հետագա գործողությունների հետ կապված։ Մենք մինչեւ ուշ ժամն Իջեւանում ենք եղել` քննարկումների համար: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում միշտ ենք այդպես անում, այնպես չէ, որ միայն երեկ ենք գնացել Իջեւան, երբ ճանապարհին հանգիստ ռեժիմ էր, մարդիկ մեքենաներում քնում էին, մենք դուրս ենք եկել՝ քննարկումներ ունենալու։

- Իսկ տեղի ունեցածից հետո պայքարի շարունակությունն ինչպե՞ս եք տեսնում, կիրանցիներն ամեն ինչ ավարտված չե՞ն համարում, որովհետեւ արդեն ականազերծման աշխատանքներ են իրականացվել։

- Չեմ կարծում, թե ամեն ինչ ավարտված է, ովքեր պատկերացնում են, թե ինչ է տեղի ունենում, գիտեն, որ ամեն ինչ նոր է սկսվում, կապրենք՝ կտեսնենք։ Այս ամենը նմանվում է պետական ահաբեկչության, այս ամեն ինչին ընդամենը ճիշտ առաջնորդություն է պետք` մաքուր, բովանդակային առաջնորդություն, եւ ամեն ինչ հաջողվելու է։

- Ո՞վ պետք է այդ առաջնորդությունն իրականացնի` սրբազա՞նը։

- Անձի հարց չէ, անընդհատ մեկ հոգու են ուզում վերագրել, որովհետեւ ուզում են շարժումը փչացնել, սա օրգանական եւ բնական ծնված շարժում է, պետք չէ վերագրել մեկ մարդու ու հետո փորձել արանքից հանել։ Այդպես չէ։ Տավուշում, Երեւանում, ամենուր չեք պատկերացնի` ինչքան հասունացած է վիճակը, եւ բոլորը սպասում են կայծի, իսկ իրենց պահվածքն ընդամենը վախի դրսեւորում է, դուք հասկանո՞ւմ եք՝ ամեն քաղաքացու համար հարյուր ոստիկան էր բերվել: Սա նշան է, որ վախեր ունեն, ուզում են ամեն ինչ անել, որ Երեւան չհասնի շարժումը, բա եթե ամեն ինչ նորմալ է, դուք վերահսկում եք իրավիճակը, ինչո՞ւ եք այդքան մարդու դեմ հարյուրավոր ոստիկաններ հանում, վայրագությունների գնում, ջարդուփշուր անում՝ անչափահաս, կին, երեխա, ոչինչ հաշվի չեն առնում։ Որովհետեւ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, անկախ այն հանգամանքից, որ Երեւանում թվացյալ բնականոն կյանք է, բոլորը սրճարան են գնում, բայց մարդիկ շատ լավ գիտեն, այնպիսի տրամադրություններ են, որ մարդիկ մի կայծի են սպասում, իրենց թվում է՝ խեղդում են բնում այս գործընթացը, բայց չեն հասկանում, որ այդ ժամանակը վաղուց բաց է թողնվել։

- Ինչպե՞ս եք տեսնում պայքարի շարունակությունը, մնալու եք Կիրանցո՞ւմ։

- Այս պայքարն արդեն առաքելություն է, որը նոր, ավելի