Թուրքիայում սկսել են նոր անօդաչուների և տանկի արտադրություն
Թուրքիան աշխատում է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի ստեղծման վրա, իսկ ազգային Altay տանկի ստեղծման գործընթացը շարունակվում է։
Այս մասին CNN Turk-ի եթերում հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը։
Գյուլերը նաև ասել է, որ Թուրքիան շարունակում է Altay տանկի ստեղծման հետ կապված աշխատանքները. «Առաջին փուլում մենք կարտադրենք 250 միավոր։ Դրանցից 85-ի համար սարքավորումները ձեռք կբերվեն մեր կորեացի ընկերներից, մնացածը մենք ինքներս կտրամադրենք»,- նշել է նա: