Կիլիան Մբապպեն դոպինգ թեստ է հանձնել
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» արտագնա պարտությունից հետո ֆրանսիական ՊՍԺ-ն մարզադաշտը լքել է առանց Կիլիան Մբապեի:
Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Հանդիպումից հետո Մբապեն պետք է դոպինգ թեստ անցներ։ Ավելի ուշ նա օդանավակայանում միացել է թիմակիցներին։
Հանդիպումն ավարտվել է 0։1 հաշվով։ Այս խաղում միակ գոլը խփեց Նիկլաս Ֆյուլկրուգը։
Պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին Փարիզում: