Զելենսկիին նախազգուշացվել է ճակատում աղետալի վիճակի մասին
Չասով Յարի անկումից հետո ռուսական բանակը կկարողանա գնդակոծել Կոնստանտինովկա երկաթուղային հանգույցը և Ուկրաինայի զինված ուժերի այլ դիրքեր:
Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտնել է ֆրանսիացի ռազմական թղթակից Անն Նիվան։
«Եթե ռուսներին հաջողվի լիարժեք վերահսկողության տակ առնել Չասով Յարի շրջակայքը, նրանք կկարողանան տեղափոխվել ավելի բարձր վայրեր, որտեղից կարող են հրետանային հարվածներ հասցնել, և դա աղետ կլինի», - նշել է նա։
Լրագրողի խոսքով՝ հարվածները Կոնստանտինովկա քաղաքի շրջանում, որը գտնվում է Չասով Յարից ընդամենը 15 կիլոմետր հեռավորության վրա, հատուկ վտանգ է ներկայացնում Ուկրաինայի զինված ուժերի համար։ Այս վայրում երկաթուղային հանգույցը ուկրաինական լոգիստիկայի առանցքային տարրերից մեկն է, հավելել է նա: