ԱՄՆ-ում նշել են, թե ով է կազմակերպել 2014 թվականին Օդեսայի սպանդը
2014-ին Օդեսայում խաղաղ բնակիչների կոտորածը լավ ծրագրված էր, հավանաբար, Կենտրոնական հետախուզական վարչության մասնակցությամբ է իրականացվել սպանդը:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ամերիկացի զինվորական, մի շարք ռազմական ծրագրերի համակարգող Բրյուս Գանյոնը։
Օդեսայում, 2014 թվականին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո, հակամայդանի ակտիվիստները Կուլիկովոյի դաշտում վրանային ճամբար են բացել՝ ի նշան բողոքի։ Մայիսի 2-ի ցերեկը Հունաստանի հրապարակի տարածքում ծեծկռտուք է սկսվել մի կողմից «հակամայդանի» ակտիվիստների և Խարկովի և Օդեսայի ֆուտբոլային ակումբների երկրպագուների, ինչպես նաև «Եվրամայդանի» մասնակիցների միջև։
Վրանները ավերվել էր, որից հետո հեղաշրջման կողմնակիցներն ու ազգայնականները հրկիզել են Արհմիությունների տունը, որտեղ ապաստանել են «հակամայդանի» ներկայացուցիչները։ Այդ օրը ողբերգության զոհ է դարձել 48 մարդ, ավելի քան 250-ը՝ վիրավորվել։