Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը

Արցախն ազատագրելը սեփական ճակատին դաջած Ռոբերտ Քոչարյանը, թիմի հետ, հեշտությամբ մարսում է Արցախի կորուստը․ կարևորը Մարտի 1-ի գործով այլևս ոչ մեկ չի հիշի իրեն

Անցյալ տարվա ապրիլ ամսվա մոտավորապես կեսերն էին, երբ Նիկոլ Փաշինյանի թևի տակ երբեմնի ԱԱԾ պետ աշխատած, այնուհետև հայրենիքի ապագա կորստի մասին ընդամենը «կանգ առ» հայտարարությամբ արձագանքած Արթուր Վանեցյանը նստացույց սկսեց Ազատության հրապարակում։ Նա հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է թողնել Արցախը, և սկսել են արդեն խոսել, քարոզել այն մասին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Եվ եթե Հայաստանի ներսում հիմա ընդվզում չլինի, եթե մենք չփորձենք հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այդ գործընթացն անպայման իրականանալու է»։ Վանեցյանն ասել էր նաև, թե գիշերելու է Ազատության հրապարակում ու չի հեռանալու այդտեղից, մինչև չհասնի իր նպատակին։

Այդ օրերին համաժամանակյա նստացույց ու հացադուլ սկսեցին նաև 44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդներ, զոհվածների ծնողները ևս գիշերում էին Ազատության հրապարակում։

Թվում էր՝ պայքարն իրապես անզիջում է դառնալու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ օրերին գնալով ավելի ու ավելի մարդաշատ էին դառնում քայլերթերը, որոնք ընթանում էին Երևանով մեկ։

Մեկ տարի առաջ այս օրը՝ մայիսի 1-ն էլ կարծես թե պայքարի վերջնական փուլի սկիզբն էր։ Հանրահավաքը տեղափոխվեց արդեն Ֆրանսիայի հրապարակ՝ վերաճելով նստացույցի։

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» լոզունգով սկսված նստացույցը կաթվածահար արեց Երևանի կենտրոնի երթևեկությունը։ «Հայրենիքի փրկության շարժումը» տապալած, փոխարենը մանդատներ ստացած ընդդիմությունը՝ իր համակարգող Իշխան Սաղաթելյանի շուրթերով հայտարարեց՝ տուն չենք գնալու, դասադուլներ, գործադուլներ են լինելու։ 

Հաջորդող օրերին լրատվամիջոցների ուշադրությունից չէր վրիպում, որ շարժման առաջին շարքերում կանգնածների բիզնեսները մեկ վայրկյան անգամ չեն դադարում աշխատելուց՝ գործադուլ չեն անում։ Հետո սկսվեցին քաղաքով մեկ ժողովրդին քարշ տալու, հեռախոսների լույսերը վեր ու վար անելու «անմեղ գործողությունները»։ Սեփական ուղեղ ու վերլուծելու կարողություն ունեցող անձինք աստիճանաբար սկսեցին հասկանալ, որ այստեղ ինչ-որ բան այն չէ․ «Ընդամենը մեր քայլելու արդյունքում ինչո՞ւ պետք է հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը, ով հրաժարական չի տվել անգամ 5000 հայորդի զոհելուց, հազարավորներին խեղանդամ դարձնելուց, Արցախի 75 տոկոսը հանձնելուց հետո։ Ի՞նչը պետք է նրան ստիպի հեռանալ իշխանության ղեկից, հատկապես երբ հրաժարականի հաջորդ առավոտյան կարող է մեղադրյալի աթոռին հայտնվել»,- մոտավորապես այսպիսին էին քայլողների խուլ բողոքները։

Ինչևէ, տասնյակ հազարներով մարդիկ, այդ թվում՝ Արցախից, դուրս էին եկել Երևանի փողոցներ՝ հեռացնելու, դասականի ասած, չարիքի իշխանությանը։ Մայիսի 9-ի երթը, թերևս, ամենաբազմամարդն էր ու մարդկանց քանակը բավարար էր ցանկացած գործողություն Երևանում իրականացնելու համար, միայն թե ընդդիմությունում չէին կողմնորոշվում, ի վերջո, մարդիկ շատ են, թե քիչ․ «Ժողովուրդ ջան, էս ինչ շատ ենք»,- ասում էր ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքից համոզում էին, թե կրիտիկական զանգված չի ձևավորվում։ 

Այդ ընթացքում, սակայն, Նիկոլ Փաշինյանն ազատ շրջում էր Երևանում, երբեմն էլ Հայաստանից դուրս մեկնում, բանակցում Հայաստանի անունից, մինչդեռ նույն Իշխան Սաղաթելյանը ներկաներին առաջնորդում էր վանկարկել «Նիկոլ չկա»։

Հունիսի 3-ին Կառավարական ամառանոցի դիմաց տեղի ունեցած գործողությունները կարող էին վերջակետ դնել Փաշինյան Նիկոլի իշխանությանը․ ոստիկանությունը կրակել էր խաղաղ ցուցարարների ուղղությամբ, ապացույցներն անհերքելի էին, և ցանկացած, այդ թվում՝ ուժային գործողություն կլիներ ինքնապաշտպանություն։ Բայց երբ ոստիկաններն ինչ-որ իրեր էին նետում ցուցարարների ուղղությամբ, ԱԺ այն ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, օրինակ, կանգնած էր ոստիկաններից բավական հեռու և մոտեցավ «դեպքի վայր» միայն այն բանից հետո, երբ պատգամավորներին խնդրեցին գալ «առաջին գիծ»։

Ստոպ-կադրը տեսանյութից, որն առկա է NEWSPRESS.am-ի ձեռքի տակ։ 

Ինչևէ, այդ օրը տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ մեծահասակ կանայք, ծեծուջարդի ենթարկվելուց հետո, ստիպված եղան սուս ու փուս վերադառնալ Ազատության հրապարակ, քանի որ շարժման առաջնորդներից արդեն քչերն էին այդտեղ երևում։  

Ոչինչ չասող, նույն սցենարով շարունակվող քայլերթերը շարունակվեցին ևս մոտ 10 օր՝ ընթացքում որոշ օրեր հայտարարելով հանգստի, որոշները՝ ծափ-ծլնգոցի։

Հունիսի 14-ին ընդդիմությունը համաձայնեց դառնալ քաղաքական դիակ ու խփեց սեփական դագաղի վերջին մեխը՝ հայտարարելով վրանները հավաքելու, այլ խոսքով՝ նահանջելու մասին։ Միջանկյալ նշենք, որ նույն դագաղի առաջին մեխերն ընդդիմությունը խփել էր 2021-ին՝ գործարքի գնալով Նիկոլ Փաշինյանի հետ՝ մասնակցելով նրա կազմակերպած ընտրություններին։ 

Արդեն երկու ամիս անց՝ օգոստոս ամսին «չեղած Նիկոլը» Ադրբեջանին հանձնեց Բերձորը, Աղավնոն և Սուսը, մինչդեռ հանրահավաքներից մեկում երբեք էլ չքնած լաոներին համոզում էին, թե ձեր պայքարի արդյունքում Նիկոլը չի հանձնել Բերձորը։ 

Բերձորը չհանձնվեց, ասենք, հունիսին, հանձնվեց օգոստոսին։ Ընդ որում, թուղթ-թամասն ապահովել էր Վիտալի Բալասանյանը, ում գրասենյակի պատին ժամանակին Ռոբերտ Քոչարյանի լուսանկարն էր։ Ի դեպ, Վիտալի Բալասանյանի անվան հետ էր կապվում նաև մարտի վերջին Փառուխի և Քարագլխի՝ թշնամու վերահսկողության տակ անցնելը։ Թերևս այս ամենը շատ զվարճալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։

Սեպտեմբերն ավելի ծանր էր․ եթե այդ տարվա նախորդ կորուստները հիմնականում տարածքային էին, ապա, սեպտեմբերի դեպքերը՝ արդեն Ջերմուկում, խլեցին ավելի քան 200 զինծառայողի կյանք, այդ թվում՝ խոշտանգվեցին ու քառատվեցին հայ կին զինծառայողներ։ Ըստ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանն այդ օրերին օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ-ը։

Խոսելով ցույցերի մասին՝ չենք կարող շրջանցել սեպտեմբերի 13-14-ի ուշ երեկոյան, այնուհետև գիշերը շարունակված ցույցերը։ Այս անգամ, սակայն, Ազգային ժողովի դիմաց տասնյակ հազարավոր, տարբեր հաշվարկներով մոտ 50,000-ին մոտեցած  ցուցարարների թիվն ամենևին էլ խորհրդարանական ընդդիմության ձեռքբերումը չէր։ Ավելին՝ այնտեղ եկած ընդդիմադիրները բավականին ջղաձիգ էին՝ Իշխան Սաղաթելյանը պարզապես գոռում էր հավաքվածների վրա, դե իսկ երբեմնի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ այնտեղ հավաքվածներին փորձում էր հիմարացնել, թե եկեք գնանք տուն, վաղը կգանք։ 

Ռազմական գործողությունները սահմանին, մարդկանց փողոցում հավաքվելուն զուգահեռ, դադարեցին։ Թերևս սա գալիս է հաստատելու, որ Իլհամ Ալիևը վախ զգաց, որ կարող է կորցնել Նիկոլ Փաշինյանին՝ մեկին, ում պոչն իր տակին է, իսկ ընդդիմության պոչը, իր հերթին, Փաշինյանի տակ է։ Ու քանի որ ԱԺ-ի դիմաց հատկապես այդ օրը հավաքվածներն ամենևին էլ պոչ չունեին, հատկապես ինչ-որ մեկի տակ, ուստի կարող էին սրբել-տանել բոլորին, առաջին հերթին՝ այդպես էլ վարչապետի թեկնածու «չգտած» ընդդիմությանը։ 

Այդ ամբողջ ընթացքում, ընդդիմության կուլիսներում համառորեն լուրեր էին տարածվում, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրեթե նույնությամբ կրկնել է Նիկոլ Փաշինյանի 2018-ի հայտարարությունը, թե՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Ըստ նույն լուրերի՝ Քոչարյանը հայտարարել էր, թե կա՛մ ես պետք է լինեմ վարչապետ, կա՛մ, թող Նիկոլը մնա վարչապետ։ Այս լուրերը ճշմարտանման են դառնում, երբ վերհիշում ենք, որ ընդդիմությունն այդպես էլ չհայտարարեց միասնական թեկնածուի մասին՝ ընդհանուր հայտարարի չգալով ընդդիմության մյուս թևերի հետ։ Էլ ավելի է նմանվում ճշմարտության, երբ վերհիշում ենք, թե ինչ արշավ էր սկսվել, ասենք, Էդգար Ղազարյանի դեմ, երբ վերջինս ժամկետ էր նշել ու ասել, որ Փաշինյանն այդ օրը հրաժարական կտա։

Երկու անգամ փողոցային պայքարը տապալած, «գնալու ենք մինչև վերջ» օդում գոռգռացողների, մարդկանց տուն ուղարկածների շարքերից Ագնեսա Խամոյանն, օրինակ, թույլ էր տվել իրեն ինչ-որ բաներ խոսել Ղազարյանի դեմ։ Զուգահեռաբար, ընդդիմության այդ թևից Ղազարյանին «տեղավորում էին» Սերժ Սարգսյանի «գրպանում»՝ հայտնի հոգնեցնող արտահայտություններով համեմելով։ 

Ինչևէ։ Մեկամյա պայքարից հետո Ազգային ժողովից մնացել է Արթուր Վանեցյանի վայր դրված մանդատը, մի խումբ «վլադիմիրջան- արծվիկմինասյաններ», վլադիմիրջանների գլխին անձրևանոց բռնող, բայց ցույցերին կնոջ ու երեխաների հետ «կատաղի քայլող» արմենգևորգյաններ ու պատգամավոր դարձած զոհվածի հայր, որն անլրջություն է համարում Նիկոլին դավաճան ասելը։

Գետնի վրայի իրականությունում Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հանձնում է Արցախը, նրա մեջ՝ արցախցիներին, տանելով նրանց ուղիղ ցեղասպանության։ Ի դեպ, Նիկոլին ավելի ձեռնտու է արցախցիների ֆիզիկական չգոյությունը, քան տնավեր եղած 120,000 հայի գոյությունը, ասենք, Երևանում, իր դեմ-հանդիման։

Գետնի վրայի իրականությունում առաջին հայերը երեկ իրենց տուն գնալ-գալու համար ստիպված են եղել անձնագիր ու մեքենայի պարունակություն ցույց տալ ոխերիմ թշնամուն։

Գետնի վրայի իրականությունում ընդդիմությունում «տան մարդ չկա»․ հարսանիքներ են գնում, փայլուն մեյքափներով սթորիներ անում, հետո գալիս Ազգային ժողովում մեկ-երկու հերթապահ հայտարարություն անում ու վերջ․ աշխատավարձը կա, պարգևավճարն էլ՝ հետը, թքած արցախահայության ճակատագրի վրա։

Այո, թերևս գրեթե ճիշտ էր Իշխան Սաղաթելյանը, երբ ասում էր Նիկոլ չկա․ գրեթե ճիշտ, ուղղակի ոչ թե Նիկոլ, այլ Իշխան չկա։ «Գնալու ենք մինչև վերջ»,- ասում էր նա։ Գնացին ու մարդկանց էլ իրենց հետ տարան մինչև վերջ, մինչև Արցախի վերջնական կորուստ՝ Նիկոլի ձեռքը բռնած, Նիկոլին հենարան դարձած․․․ 

Արցախն ազատագրելը սեփական ճակատին դաջած երկրորդ նախագահն էլ շատ հեշտությամբ մարսում է Արցախի կորուստը, ոչինչ, կարևորը Մարտի 1-ի գործով այլևս ոչ մեկ չի հիշի իրեն՝ Նիկոլի թեթև քավորությամբ։ 

NEWSPRESS.am