Պենտագոնը զենքի արտադրության հարցում շատ լուրջ խնդիրներ ունի
ԱՄՆ կոնգրեսի զեկույցում ասվում է, որ որոշ կապալառուներ չեն ցանկանում երկարաժամկետ պայմանագրեր կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ ֆիքսված գներով՝ Պենտագոնի պաշարներից Ուկրաինային մատակարարվող զենքերը համալրելու համար:
Մի շարք կապալառուներ չեն ցանկանում երկարաժամկետ պայմանագրեր կնքել դրանց հաստատագրված գնի պատճառով:
Նշվում է, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունները կնքել են կամ պատրաստվում են մոտ ապագայում կնքել Ուկրաինային մատակարարվող հինգ տեսակի զենքի գնման բազմամյա պայմանագրեր։