Վթարային ջրանջատում՝ Երևանում և Հրազդանում Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել Իշխանությունը արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումները Կապանում փորձել են հրկիզել քաղաքապետ Փարսյանին սպասարկող «Lexus lx 570»-ը․ ժամանել է ԱԱԾ -ն Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա ՌԴ գյուղնախարարության բաշխումից ԱՊՀ երկրները կողմ են Երկրի ուղեծրում զենք տեղակայելու մասին միջազգային արգելքի մշակմանը ՌԴ-ում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման վարժանքները Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը քննարկել է Արցախից բռնահանվածների առաջ ծառացած մարտահրավերները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 22-ին կայանալիք միջոցառումների ժամանակացույցը Գագիկ Մելքոնյանը թող գնա մի երկու տառ հայերեն գրել սովորի, խոսելը մի կերպ յոլա կտանենք, ոչինչ (տեսանյութ) Մեր համազգային պայքարում հանրության բոլոր շերտերը պետք է իրենց խոսքն ասեն․ Սուրեն Պետրոսյան Վեհափառի առաջ ծնկի եմ գալու, որ թույլ տա հատուցման պահանջ դնենք, մեր հարկերից են պարգևավճար ստանում (տեսանյութ) Ռաիսիի և նրա պատվիրակության անդամների մարմինները տեղափոխվել են Թեհրանի օդանավակայան Որքան բիրտ են գործում ոստիկանները, այնքան ավելի է մոտենում մեր հաղթանակը. փաստաբան (տեսանյութ) Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա ԵՊՀ ռեկտորը տեսել է` ինչ է կատարվում երկրում, նա ուզում է անցանկալի աշխատողներին ազատել աշխատանքից (տեսանյութ) Գերմանիան կաջակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագրինՄեր տղաներին անհիմն ծեծել էին, բարկացել էին, որ հրեշտակի թևով հայտնվել էի Կիրանցում. Սրբազան (տեսանյութ) Крадут и воруют․ նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով Քանի ուշ չէ, ՔՊ-ականները պետք է կանգ առնեն, թողնեն ու հեռանան, այլ ճանապարհ չկա. Աբրահամյան (տեսանյութ) Տարոսը Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին․ Արտակ Զաքարյան Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւրարտուի 2 Ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված բազմաշահառու քննարկում (տեսանյութ) Ադրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Մայիսի 22-ին որոշ հասցներ կհոսանքազրկվեն 6 ժամովՀայաստանի և Սլովենիայի ԱԳՆ ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը որոշել են աշխատանքից ազատել բոլոր դպրոցների հաշվապահներինՈստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել էԴեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Տավուշի միջոցով թշնամին ցանկանում է վերահսկողություն հաստատել Հայաստան մտնող միակ գազատարի հանդեպ. Էդգար Էլբակյան
Հուսով ու հավատով լի ենք, որ դա հաջողելու է․ Արցախի ԱԺ պատգամավոր
Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ 3 հոգի հետս գալիս են․ տեսա՞ք Արարատ Միրզոյանին ինչ արեցին․ Ալեն Սիմոնյանը՝ քաղաքում թիկնապահներով շրջելու մասին
Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունըԷլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. Գառնիկ ԴանիելյանՌուսաստանը կոչ է անում աշխարհին մեծացնել ճնշումն Իսրայելի և ԱՄՆ-ի վրաԱյս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները․ Տավուշի թեմի առաջնորդԱզգային ժողովում հայտարարությունների ժամ է. հերթագրվել է 23 պատգամավոր (ուղիղ)3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր էԶվարթնոց օդանավակայանում 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՍովորել եք՝ օղակի մեջ եք վերցնում, ասում` «շպիոն ա»․ բա որ էդքան փաստ ունեք, շպիոն ենք՝ գործ հարուցեք, դատախազության տեղը չգիտե՞ք․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար

Ադրբեջանն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի՝ ահաբեկման ենթարկելով ողջ տարածաշրջանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը․

«Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին կասեցնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ, իսկ հետագա հնարավոր համագործակցությունը պայմանավորել այդ երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակով։

Բանաձևում նշվել է նաև, որ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակը համատեղելի չէ COP29 համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև կոչ արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մարդու իրավունքների խախտումներ են թույլ տվել։ Բանաձևի ընդունմանը նախորդած քննարկումների ընթացքում հորդորվել է նաև կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում ու դադարել Ալիևի ռեժիմին ռազմավարական գործընկեր համարել։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որը պարունակում է առանցքային հարցադրումներ, մասնավորապես Ադրբեջանի հետ համագործակցության սահմանափակման և հանցագործ պաշտոնյաներին պատժամիջոցների ու պատասխանատվության ենթարկելու առումով։ Սակայն անհրաժեշտ էր շեշտել նաև, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացրած կառավարությունը չի կարող ապահովել վստահելի և արդարացի համագործակցություն ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական հարաբերություններում։ Եվրոպական խորհրդարանը, ելնելով խնդիրների քննարկման իր բացառիկ իրավասությունից, պետք է բարձրաձայնի Լեռնային Ղարաբաղից 2020-2023 թթ․ ընթացքում ավելի քան 150 հազար բռնի տեղահանված հայության ոտնահարված իրավունքների ամբողջական և երաշխավորված վերականգնման մասին և դիմի այս ուղղությամբ գործնական քայլերի։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, խոսելով ադրբեջանական վարչակարգի և դրա հանցագործ տարրերի մասին, պետք է նաև տեղեկացված լինեն, որ ադրբեջանական նախորդ վարչակարգերը ևս տառապել են հակահայկականության ռասիստական ախտով և յուրացրել դրանից բխող ցեղասպանի պիտակները։ Ահավասիկ, 1988թ․ Սումգայիթի կոտորածի կազմակերպիչները ոչնչով չեն տարբերակվում Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման մերօրյա պատասխանատուներից։ Նմանապես և 1990թ․ Բաքվի, Գանձակի, 1992թ․ Մարաղայի կոտորածների ճարտարապետները վերածվել են հերոսների, որոնց օրինակով դաստիարակված սերունդներն արդեն իսկ կրում են ռամիլսաֆարովական և քամալզեյնալըական մարդախեղման պրակտիկ դրոշմը։

Նման գործընթացները չպետք է ընդունելի լինեն ոչ Եվրոպական խորհրդարանի, ոչ Եվրոպական Միության, ոչ էլ առհասարակ եվրոպական և համաշխարհային հանրության համար, որը մեկ անգամ չէ, որ անհանդուրժելի է համարել բռնատիրական վարչակարգերի գոյությունն ու տապալել դրանք։ Ադրբեջանական իշխող վարչակարգն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի որջի, որը ահաբեկման է ենթարկում ողջ տարածաշրջանը՝ իրեն վերագրելով խնդիրների լուծման վարչահրամայական ֆունկցիան և ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր ասպեկտները»։