ԱՄՆ-ն դեմ կլինի և քայլեր կձեռնարկի Բենյամին Նեթանյահուի ձերբակալության դեպքում
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները նախազգուշացրել են Միջազգային քրեական դատարանին, որ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդերները կստանան պատասխան քայլեր Միացյալ Նահանգներից:
Այս մասին հայտնում է Axios կայքը:
Նրանց խոսքով, առաջիկա օրինագիծը գործադիր իշխանությանը կպարտավորեցնի արձագանքել կալանքի օրդեր տրամադրելուն։ Դեմոկրատներն ու հանրապետականները դեմ են արտահայտվել Իսրայելի նկատմամբ դատարանի հետաքննությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջազգային քրեական դատարանը կարող է ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: