Պուտինը պետք է երկխոսության անկեղծ պատրաստակամություն դրսևորի. Բլինկեն
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտը մեծապես կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և նրանից, թե նա ինչ կորոշի։ Պուտինը պետք է երկխոսության անկեղծ պատրաստակամություն դրսևորի: Սաուդյան Արաբիայում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ այսպես է ասել ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը։
Ըստ պետքարտուղարի՝ Պուտինը ակնկալում է, որ Ռուսաստանը կկարողանա գերազանցել Ուկրաինային և Ուկրաինային աջակցող երկրներին, սակայն Արևմուտքի աջակցությունը նպատակ ունի հստակ ազդանշան ուղարկել՝ Ուկրաինան ոչ միայն գոյատևելու է, այլև հաջողության կհասնի։
«Հուսով եմ՝ պարոն Պուտինը դա կհասկանա և պատրաստակամություն կհայտնի անկեղծորեն բանակցել միջազգային հանրության և ՄԱԿ-ի կանոնադրության հիմքում ընկած հիմնական սկզբունքների համաձայն՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, անկախություն», - ասել է Բլինկենը՝ հավելելով, որ պետք է լինի լուծում: