Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ հանձնվողները՝ վերանում. Արշակ Կարապետյան (տեսանյութ)Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
ՄԱԿ-ը հետևում է Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղ կարգավորման գործընթացին. Գուտերեշ
Ի՞նչ է ուզում Փաշինյանի նախկինը նախկիններից. «Հրապարակ»Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչ եղանակ է սպասվումԹափառող կենդանիների հարցը չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Ռաիսիի ուղղաթիռը համալրվել է անհրաժեշտ նավիգացիոն և ազդանշանային սարքավորումներով. վերջին պահին ուղղաթիռի ուղեւորների ցուցակում ընդգրկվել են նոր մարդիկ (տեսանյու)Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյանը լուսանկարներ է հրապարակելՀամախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Կիրանցում տեղի ունեցողը սահմանազատում չէ, այլ մանր ջեբկիրություն․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները ադրբեջանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջԱյսօր տեղի կունենա փաստաբանների գործադուլԷրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխություններըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իրանի իշխանությունն է մեղավոր, նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել Մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ավերելու հաշվին սահմանազատումը անօրինական է․ Թաթոյան Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից․ կան ձերբակալվածներ Հայտարարություն՝ Տավուշում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների դեպքով Քննարկվել է կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ուղղությունները Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, տնկած ծառերը չէին պաշտպանում «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում կին է ինքնասպան եղել Ոստիկանները խփեցին՝ ընկա, ուշաթափված վիճակում տեղափոխեցին մեքենա, էնտեղ եմ ուշքի եկել (տեսանյութ) Գրիգորյանն ու Շիրոկովը քննարկել են ՀՀ մասնակցությունը՝ տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերին Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին․ Հայկ ՄամիջանյանԻրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ իր հայրենի քաղաքում Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի տեղակայման վայրի պայմաններին Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել, կապի դուրս եկել Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում է «ՔՊ»-ն ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է քննարկել Միրզոյանը ԱԷՄԳ-ի տնօրենի հետ քննարկել է ՀՀ ԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործման հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը
Մամուլ

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ խոշտանգումներին եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքին կամ պատժին ու այլ նույնատիպ չարաշահումներին։

2022թ.-ից խոշտանգումների դեպքերի գերակշիռ մասի նախաքննության պատասխանատվությունը վերապահված է քննչական կոմիտեին, սակայն իրավապաշտպան-փաստաբանների դիտարկմամբ՝ կոմիտեի քննիչները չունեն նմանօրինակ գործեր քննելու փորձառություն։

Քննչական կոմիտեի կողմից թույլ տրված խոշտանգումների դեպքերով նախաքննությունները վերապահված են Ազգային անվտանգության ծառայությանը, սակայն, իրավապաշտպան-փաստաբանները գտնում էին, որ այս քննություններն անկախ ու թափանցիկ կերպով չէին անցկացվում, եւ ապահովված չէր արժանահավատ նախաքննությունների համար անհրաժեշտ հանրային վերահսկողություն։

Ըստ մարդու իրավունքների ակտիվիստների՝ բռնությունների հին ու նոր դեպքերի հետ կապված՝ իրավապահների անպատժելիությունը նպաստել է խնդրի շարունակականությանը. երբ ենթադրյալ մեղավորները շարունակել են զբաղեցնել իրենց պաշտոնները կամ ունեցել են պաշտոնեական առաջխաղացում։

Մարդու իրավունքների խախտման մի քանի ակնհայտ դեպքերի ընթացք չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարողը քաղաքական դեմք է։ Օրինակ՝ առաջին դեպքը, երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա եւ որեւէ պատասխանատվության չենթարկվեց, սա դարձավ իշխանությունների կողմից վերահսկվող բացարձակ անպատժելիություն։ Այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում նաեւ իրավապահ համակարգի վրա, որտեղ ուղղորդվում են իշխանության կողմից։

Ըստ այդմ՝ զեկույցում ներկայացված հիմնավոր տվյալների, ոստիկանական բարեփոխումների մշտադիտարկման տվյալների հիման վրա՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հուլիսի 25-ին ներկայացված զեկույցում նշված էր, որ 2022թ. ընթացքում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ 199 հաղորդում է ստացվել, որը 20 տոկոսով է ավել է 2021թ. ընթացքում գրանցված դեպքերից եւ 54 տոկոսով ավել է 2019թ. դեպքերից։

Ոստիկանության՝ բռնությունների մասին հաղորդումները ներառում են՝ թմրամիջոցներ փնտրելու նպատակով անսպասելի ստուգայցեր գիշերային ակումբներ, որտեղ ծեծի ու ոտնձգությունների են ենթարկվել այցելուները, ԼԳԲՏ անձինք. եղել է 2 դեպք, երբ ծեծի են ենթարկվել նաեւ իրենց վստահորդին ներկայացնող փաստաբանները։

Օրինակ՝ փետրվարի 10-ին ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին եւ Էմանուել Անանյանին, որոնք Էրեբունու ոստիկանական բաժնում իրավական օգնություն էին ապահովում ձերբակալված երեխաներին։

Երեւանի Նոր Նորք համայնքի երեք ոստիկանների դատավարությունը՝ ծանրամարտի չեմպիոն Արմեն Ղազարյանի եւ մեկ այլ անձի նկատմամբ՝ 2020թ. թույլ տված բռնության փաստով, տարեվերջի դրությամբ շարունակվում էր։ Երբ դատավորը պաշտոնի առաջխաղացում ունեցավ, եւ գործը փոխանցվեց նոր դատավորի, դատական լսումներն ապրիլի 10-ից վերսկսվեցին՝ չնայած դատավարությունն արդեն մոտ էր ավարտին։

Բոլոր երեք ամբաստանյալները գրավի դիմաց ազատ են արձակվել եւ վերադարձել իրենց աշխատանքներին։

Զինված ուժերում նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումները շարունակվել են։

Անհասկանալի է բռնության՝ այս տեմպերով աճի պատճառը, եւ հասկանալի չէ, թե բռնության ենթարկողները վերջիվերջո կստանա՞ն իրենց պատիժը համապատասխան ատյանների կողմից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: