Էրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխություններըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իրանի իշխանությունն է մեղավոր, նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել Մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ավերելու հաշվին սահմանազատումը անօրինական է․ Թաթոյան Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից․ կան ձերբակալվածներ Հայտարարություն՝ Տավուշում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների դեպքով Քննարկվել է կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ուղղությունները Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, տնկած ծառերը չէին պաշտպանում «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում կին է ինքնասպան եղել Ոստիկանները խփեցին՝ ընկա, ուշաթափված վիճակում տեղափոխեցին մեքենա, էնտեղ եմ ուշքի եկել (տեսանյութ) Գրիգորյանն ու Շիրոկովը քննարկել են ՀՀ մասնակցությունը՝ տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերին Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին․ Հայկ ՄամիջանյանԻրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ իր հայրենի քաղաքում Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի տեղակայման վայրի պայմաններին Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել, կապի դուրս եկել Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում է «ՔՊ»-ն ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է քննարկել Միրզոյանը ԱԷՄԳ-ի տնօրենի հետ քննարկել է ՀՀ ԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործման հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը ՀՀ-ում ԿԽՄԿ-ն քննարկել է պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին Այսօր Կիրանցում Հ1-ի լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ պարզաբանում եմ պահանջել ՆԳՆ-ից․ ՄԻՊ Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ամրապնդվելու են Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղելԷդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներԵրևանից Զանգակատուն՝ Պարույր Սևակի 100-ամյակի առթիվ․ բաց դաս՝ մեծ գրողի տանը (լուսանկարներ, տեսանյութ)Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել ԵՊՀ դասախոս Արմեն ԽաչիկյանըԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Իրանի ղեկավարների մահվան կապակցությամբԱկնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ. ահազանգ Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Չէ', չի կարելի, մենք բան չունենք խոսելու. Սրբազանը մերժեց ոստիկանության պաշտոնյայի «զրուցելու առաջարկը», բնակիչներին ասաց` գնալու են սրանք, օրերի հարց է մնացել
Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով 11 մարդ է ձերբակալվել
Իջևանի ոստիկանապետն ինքն իր ծառայողական մեքենայով, ուշադրություն, ճանապարհի փակված հատվածով գաղտագողի փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1 -ի նկարահանող խմբին. Խամոյան Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

Միրզոյանը հանդիպել է Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև զարգացող քաղաքական երկխոսության կարևորությունը, որին էական խթան են հաղորդում բարձր մակարդակի փոխայցելությունները։

«Մեր երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, և այդ ճանապարհին խորհրդարանական կապերն իրենց յուրովի դերն ունեն։», - նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը հավելել է, որ երկու խորհրդարաններում արդեն ձևավորվել են բարեկամական խմբեր։

ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագահը շեշտել են, որ երկու երկրների միջև, ինչպես նաև ավելի լայն՝ Հայաստանի ու արաբական աշխարհի երկրների միջև հարաբերությունները հիմնված են պատմականորեն երկու ժողովուրդների միջև ձևավորված կապերի, փոխադարձ համակրանքի վրա, իսկ զարգացման տեսլականն ու հեռանկարները՝ տնտեսական զարգացման ու բարգավաճման ձգտումների վրա։

Նախարար Միրզոյանը հավելել է, որ 2019թ. Կատարում ՀՀ ռեզիդենտ դեսպանության և 2023թ. Հայաստանում Կատարի ռեզիդենտ դեսպանության բացումը ևս դրա վկայությունն է, միաժամանակ հանձնառություն՝ ձեռնարկել համատեղ կոնկրետ ջանքեր՝ զարգացնելու թե’ երկկողմ, թե’ Ծոցի համագործակցության խորհրդի հարթակում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին։

Նախարար Միրզոյանը հիշատակել է ՀՀ կառավարության կողմից Գազայից տեղահանված փախստականներին մարդասիրական աջակցության տրամադրումը՝ որպես քաղաքացիական բնակչության վիճակը մեղմելուն ուղղված ջանքերի մաս։

Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։ Ընդգծվել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Խոսելով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմաներից՝ նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես կայուն զարգացման առհավատչյա։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն