ՀՀ կառավարության կողմից երեկ ընդունված՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ. Արտակ ԲեգլարյանՓոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգումՀռոմի Ֆրանցիսկոս Պապը 2025-ին կլինի ԹուրքիայումԵվ ինչպե՞ս է ՄԻՊ-ը լուծում խնդիրը` վազելով գնում է ԱՄՆ դեսպանից «սըփոռթ» բերելու, Էդ էն նույն «դոբռոն» ա. Կարեն Վրթանեսյան (լուսանկար)«Նոան» առաջարկել է փոխել «Փյունիկի» հետ հանդիպման մրցավայրն ու ժամը ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունըԵկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու ավելի շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրած ամեն ինչը. ՀՊՄՀ պրոֆեսորԻ՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բելեր Ձեր հեռախոսինԳուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի (տեսանյութ)ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Նիկոլի թուրքական իշխանությունը պահող հերթական կարմիր բերետավորը նկարում սպիտակ օղակով պատկերված Ռաֆայել Բաղդասարյանն է, ոստիկանության համակարգում նրան անվանում են «վայրի շուն». Նաիրի Հոխիկյան Արևմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան
Մեզ առաջիկայում շատ լուրջ օրեր են սպասվում և, Աստծո կամոք, շատ փոփոխությունների օրեր. Գալստանյանը հորդորեց պատրաստ լինել (տեսանյութ)
Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել ենՀայաստանի Կոմկուսը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըՈւկրաինայի զինված ուժերը խուճապի մեջ են. ռուսական բանակը Խարկովի մարզի տարածքից ավելի քան 200 քկմ ազատագրել է. Խարկովի մարզի Ռուսաստանի վարչակազմի ղեկավարԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն պարզաբանել էՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան«Այս աշխատանքը կարևոր է». ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանինԱդրբեջանի ռազմական հարձակման հետևանքով աշխարհն ականատես եղավ ԼՂ բնակչության բռնի տեղահանմանը․ Միրզոյան«Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ«Իմպիչմենտի դեպքում ես կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը ցավում է երեկվա միջադեպի մասին. Armlur.am
Ովքե՞ր էին Կիրանցի հացատանը դիմակավորված «ախռանայով» «սուրճ խմող» հյուրերը (տեսանյութ)
Մենք հիմա ունենք ձախողված պետություն. Դավիթ Ափոյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 251 մլն դրամՏիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներինՍտեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միությունԱրթիկում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էԹnւրքի առաջ ծնկածը չպիտի մեր վարչապետը լինի. Տիգրանաշենում գիտեն՝ Կիրանցից հետn իրենց hերթն էՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանըՄենք չենք շտապում, ծրագիր ու օրակարգ կա, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է. Սրբազան (տեսանյութ)30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին». հայտարարությունԱկտիվ մասնակցեք շարժմանը, քանի որ մեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կհասնենք գագաթի՞ն, թե՞ դրան չհասած ցավալիորեն վայր կընկնենք, ինչը կհանգեցնի ազգային ողբերգության. ԱնանյանՓորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ ՍրբազանԱլիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան«Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըՍերգեյ Շոյգուին միայն երկրորդ անգամից են թույլ տվել մասնակցել Պուտինի և Սի Ցզինպինի բանակցություններին
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց գյուղում փակ հանդիպում է անցկացնում գյուղացիների հետ․ Գառնիկ Դանիելյանը Կիրանցում է
Պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի, ինչպես նաեւ Արման Եղոյանի նկատմամբ. Հրանտ ԲագրատյանՊուտինն ու Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԲագրատ Սրբազանը գնում է ԵՊՀ` դասախոսելու. ՈւՂԻՂՄեր գյուղում 90 տուն կա, որից 50-ը տուժում է սահմանազատման արդյունքում, դրա հաջողությունը ո՞րն է. Կիրանցի բնակիչ. «Հրապարակ»Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան«ԴՕԿ» կուսակցությունը չի մասնակցի Բագրատ սրբազանի կողմից հրավիրված ժողովինՏեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ

Մեր լուծումն է՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն առաջարկում է ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կռավարության անվստահության գործընթաց:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է.

««ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության` մեկ շաբաթ առաջ տարածած հայտարարությունում ասվում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման հիմնական նախապայմանն իշխող վարչախմբի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելն է՝ կանխելու միակողմանի զիջումները և հայկական տարածքների հանձնումը թշնամուն, մանավանդ երբ վերջինս շարունակում է լկտիանալ և նորանոր պահանջներ առաջադրել Հայաստանին։

Տավուշում սկսված ժողովրդական ընդվզումն անցած օրերին տարածվեց Հայաստանի ողջ տարածքով՝ անմասն չթողնելով որևէ մարզ կամ համայնք։ Հայաստանի քաղաքացիներն ամենուրեք իրենց բողոքն են հայտնում երկրի տարածքների հանձման դեմ՝ հստակորեն գիտակցելով, որ Տավուշում վարչախմբի կողմից իրականացվող միակողմանի զիջումներին հաջորդելու են նորերը՝ ծնկի բերելով Հայաստանի Հանրապետությունը և հարցականի տակ դնելով նրա բուն գոյությունը։

Զրկված լինելով հանրային որևէ աջակցությունից՝ վարչախումբը ստիպված է դիմել սեփական ժողովրդի դեմ համատարած ոստիկանական բռնության՝ բիրտ ճնշման միջոցով փորձելով լռեցնել սկսված ընդվզումը։ Այս պայմաններում վարչախմբի հեռացումը դառնում է միարժեք հրամայական, ինչը հնարավոր է հանրային ընդվզմանը մասնակցող բոլոր ուժերի համագործակցության և համակարգված աշխատանքի շնորհիվ։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը, շարունակաբար լինելով Հայաստանի ինքնիշխանության համար մղվող պայքարի առաջնագծում, ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ, Հայաստանի հանրությանը ներկայանալու այս ճգնաժամից դուրս գալու հստակ տեսլականով և միասնական քաղաքական առաջնորդությամբ, որն իրական վստահություն կներշնչի մեր երկրի քաղաքացիներին և նոր որակ կհաղորդի Տավուշում սկսված հայրենատիրության պայքարին։ Ցանկանում ենք առանձնահատուկ ընդգծել ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բացառիկ դերը՝ որպես պայքարի հոգևոր առաջնորդ և ոգեշնչող, և հույս հայտնել, որ դա թույլ կտա արագացնել այս գործընթացը։

Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին կոչ ենք անում իսպառ հրաժարվել գործող վարչախմբի հետ հետագա ցանկացած ինստիտուցիոնալ փոխգործակցությունից և առաջին իսկ պատեհ պահին նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։ Միևնույն ժամանակ, իշխանական խմբակցության բոլոր անհատ պատգամավորներին, որոնք չեն արատավորել իրենց անունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանադրական կարգի դեմ խոսքով կամ գործով, կոչ ենք անում դուրս գալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ հետագայում նոր խորհրդարանական մեծամասնության ձևավորմանը մասնակցելու և սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու հեռանկարով։