Էնտոնի Բլինկենը այցով ժամանել է Սաուդյան Արաբիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այցով ժամանել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու մերձավորարևելյան ճգնաժամը:
Այս մասին հայտնում է AFP-ն։
ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ հայտարարել էր, որ Բլինկենը կայցելի Սաուդյան Արաբիա՝ բանակցելու Գազայի հատվածում հրադադարի, պաղեստինյան բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատանդներին ազատելու համար շուրջ: