Իսրայելը պատասխան հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ին
Իսրայելական զինուժը նոր գնդակոծություն է իրականացրել Լիբանանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Լիբանանի տարածքից երկու արկ է արձակվել Իսրայելի հյուսիսում գտնվող Հար Դով լեռան ուղղությամբ։
Ավելի վաղ իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինված թևի ռազմական օբյեկտին։
Թիրախը եղել է Լիբանանի հարավում գտնվող Այտ ալ-Շաաբ գյուղի շրջանում, հայտնում է բանակը։