Ամերիկացիները Ուկրաինային օգնության նոր փաթեթ են պատրաստումՖրանսիան պաշտպանել է Նեթանյահուի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումըՀայ Առաքելական եկեղեցին Հայաստանի 1000 խոշոր հարկտուների ցանկում է․ Ալեն Սիմոնյանը ստում է Վթարային ջրանջատում՝ Երևանում և Հրազդանում Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել Իշխանությունը արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումները Կապանում փորձել են հրկիզել քաղաքապետ Փարսյանին սպասարկող «Lexus lx 570»-ը․ ժամանել է ԱԱԾ -ն Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա ՌԴ գյուղնախարարության բաշխումից ԱՊՀ երկրները կողմ են Երկրի ուղեծրում զենք տեղակայելու մասին միջազգային արգելքի մշակմանը ՌԴ-ում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման վարժանքները Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը քննարկել է Արցախից բռնահանվածների առաջ ծառացած մարտահրավերները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 22-ին կայանալիք միջոցառումների ժամանակացույցը Գագիկ Մելքոնյանը թող գնա մի երկու տառ հայերեն գրել սովորի, խոսելը մի կերպ յոլա կտանենք, ոչինչ (տեսանյութ) Մեր համազգային պայքարում հանրության բոլոր շերտերը պետք է իրենց խոսքն ասեն․ Սուրեն Պետրոսյան Վեհափառի առաջ ծնկի եմ գալու, որ թույլ տա հատուցման պահանջ դնենք, մեր հարկերից են պարգևավճար ստանում (տեսանյութ) Ռաիսիի և նրա պատվիրակության անդամների մարմինները տեղափոխվել են Թեհրանի օդանավակայան Որքան բիրտ են գործում ոստիկանները, այնքան ավելի է մոտենում մեր հաղթանակը. փաստաբան (տեսանյութ) Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա ԵՊՀ ռեկտորը տեսել է` ինչ է կատարվում երկրում, նա ուզում է անցանկալի աշխատողներին ազատել աշխատանքից (տեսանյութ) Գերմանիան կաջակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագրինՄեր տղաներին անհիմն ծեծել էին, բարկացել էին, որ հրեշտակի թևով հայտնվել էի Կիրանցում. Սրբազան (տեսանյութ) Крадут и воруют․ նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով Քանի ուշ չէ, ՔՊ-ականները պետք է կանգ առնեն, թողնեն ու հեռանան, այլ ճանապարհ չկա. Աբրահամյան (տեսանյութ) Տարոսը Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին․ Արտակ Զաքարյան Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւրարտուի 2 Ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված բազմաշահառու քննարկում (տեսանյութ) Ադրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Մայիսի 22-ին որոշ հասցներ կհոսանքազրկվեն 6 ժամովՀայաստանի և Սլովենիայի ԱԳՆ ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը որոշել են աշխատանքից ազատել բոլոր դպրոցների հաշվապահներինՈստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել էԴեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Տավուշի միջոցով թշնամին ցանկանում է վերահսկողություն հաստատել Հայաստան մտնող միակ գազատարի հանդեպ. Էդգար Էլբակյան
Հուսով ու հավատով լի ենք, որ դա հաջողելու է․ Արցախի ԱԺ պատգամավոր
Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ 3 հոգի հետս գալիս են․ տեսա՞ք Արարատ Միրզոյանին ինչ արեցին․ Ալեն Սիմոնյանը՝ քաղաքում թիկնապահներով շրջելու մասին
Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունըԷլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. Գառնիկ ԴանիելյանՌուսաստանը կոչ է անում աշխարհին մեծացնել ճնշումն Իսրայելի և ԱՄՆ-ի վրաԱյս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները․ Տավուշի թեմի առաջնորդԱզգային ժողովում հայտարարությունների ժամ է. հերթագրվել է 23 պատգամավոր (ուղիղ)3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր էԶվարթնոց օդանավակայանում 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
Մամուլ

Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ տեղի ունեցավ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի Անմար կրակի մոտ, երբ այնտեղ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ փոքր դստեր հետ, իհարկե, արժանի է հանգամանալի դիտարկման: Քննարկումներ շատ եղան կատարվածից անմիջապես հետո: Բայց կան բաներ, որոնց կողքով, այնուամենայնիվ, չենք կարող անտարբեր անցնել ու չարձագանքել: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, թե այդ ինչպես էր եղել, որ Աննա Հակոբյանի անվտանգության ապահովմամբ զբաղվող պրոֆեսիոնալները նման իրավիճակ էին թույլ տվել:

Անվտանգության ծառայությունը չէր կարող չիմանալ, թե տվյալ պահին ովքեր, ինչ մարդիկ են Անմար կրակի մոտ, չէր կարող չիմանալ, որ պահպանվող անձի այցելելու կետում կա մարդկային կուտակում, ինչը անվտանգության ցանկացած ծառայության համար խնդիր է, եթե նույնիսկ ոչ մեկը ոչ մի բան չասեր, չվանկարկեր: Բայց դա թողնենք մի կողմ, մեզ միամտի տեղ դնելով ու համարելով, թե՝ «դե, այդպես էր ստացվել»: Նմանապես մի կողմ ենք թողնում այն, որ Աննա Հակոբյանը չի կարող չիմանալ, թե իր ամուսնու գործունեության հետևանքով հասարակության մեջ ինչ կարգի չարություն ու ատելություն է կուտակված իրենց հանդեպ: Բայց դա էլ դրեցինք մի կողմ: Մի կողմ ենք դնում և այն, որ քաղաքական, հրապարակային գործունեությամբ զբաղվող ցանկացած ոք պետք է գիտակցի՝ ինքը հանրային դեմք է, ըստ այդմ՝ առաջին հերթին հենց ինքը պետք է մտահոգվի իր անձի հետ կապված արձագանքների ու իր՝ անչափահաս երեխային այդ ամենից հնարավորինս հեռու պահելու մասին:

Հարկավ, «ուրիշի երեխա» չկա»: Բայց առաջին հերթին հենց ծնողն է պարտավոր իր երեխայի մասին հոգ տանել: Այդ ամենը, կրկնենք, դնում ենք մի կողմ: Ամենացնցողը, նույն Փաշինյանի բառամթերքից օգտվելով՝ հոգեցունցը և, միաժամանակ, ապշեցուցիչը դեպքից անմիջապես հետո «առաջին շարքի» քպականների, կարկառուն-չկարկառունների, սատելիտների՝ դիրիժորական փայտիկով բարձրացրած աղմուկաղաղակն էր՝ փաշինյանական ֆեյք ու չֆեյք երկրպագուների, կներեք արտահայտության համար՝ «երգչախմբի» ձայնակցությամբ: Ուղղակիորեն վանող, տհաճից էլ տհաճ տպավորություն թողեց կեղծ բարեպաշտական գլխարկ դրած ու փարիսեցիության պատմուճան հագած այդ բազմույթի նշված արձագանքը, որը հանգում էր հետևյալ արտահայտություններին՝ «վա՜յ, ինչպե՜ս կարելի էր երեխայի ներկայությամբ նրա հոր կամ մոր հասցեին նման բաներ ասել», կամ առհասարակ՝ «ինչպե՜ս կարելի էր Անմար կրակի մոտ նման բան անել…», «վա՜յ, ինչ ամոթ է…»: Սա, եթե չնշենք նույն այդ քպականասեր մասսայի ներկայացուցիչների անեծք, հայհոյանք, վիրավորանք և այլ բառային աղտեղություն պարունակող արտահայտությունները:

Ա՜խ, ինչպե՜ս կարելի էր: Իսկ այն, որ Փաշինյանը իր ձախավեր որոշումներով (կանխամտածված, թե ոչ, դա թող ապագան պարզի) մահվան ու կոտորածի մատնեց ավելի քան 5000 մեր տղաներին, մեր զինվորականներին, որ ավելի քան 5000 ընտանիք անզավակ կամ անհայր մնաց, դա այնպես, սովորական մի բա՞ն է: Իսկ այ, որ Արցախն ուրացած, Հայաստանը կործանող Նիկոլ Փաշինյանի մասին մարդիկ ասացին այն, ինչ մտածում են, այդ դեպքում՝ «վա՜յ, բա երեխա՜ն…»: Բա մահվան ու կոտորածի մատնված հազարավոր տղաներն էլ էին հազարավոր մայրերի ու հայրերի երեխաները, շատերի միակ զավակը: Բա այդ մայրերին ու հայրերին որդեկորույս արած իշխանությունն ի՞նչ է ուզում լսել իր հասցեին՝ օրհնա՞նք: Հապա Արցախի մեր հայրենակիցները, որ ավելի քան 120 հազար մարդով դարձել են հայրենազուրկ, նրանց մեջ՝ 30-35 հազար երեխա, որոնք կորցրել են տունը, դպրոցը, խաղընկերներին, Հայրենիքը, ինչ ունեինչունեին, ամեն ինչ, 4-5 տարեկանում դարձել են գաղթական, անցել գաղթի ու զրկանքների սարսափների միջով: Բա նրանք երեխանե՞ր չեն: Ու այդ ամենը տեղի է ունեցել բացառապես ու գերազանցապես Նիկոլ Փաշինյանի գործունեության հետևանքով: Դա նույնպե՞ս ոչինչ: Ոչի՞նչ: Լո՞ւրջ եք ասում: Իսկ ո՞ւր էին այսօրվա այդ՝ հրահանգով «բարեպաշտ» փարիսեցիները: Ինչո՞ւ ոչ մի ձայն-ծպտուն չէին հանում:

Իսկ Նոյեմբերյանի շրջանում, որի առանցքային մասը Նիկոլ Փաշինյանը որոշել է նվիրել Ալիևին, ի՞նչ է, երեխաներ չկա՞ն: Երեխանե՞ր չեն ապրում ու սովորում Ոսկեպարի, Կիրանցի դպրոցներում, որոնք ուղղակիորեն հայտնվելու են մարդակեր թշնամու անմիջական հասանելիության տիրույթում: Բա ինչո՞ւ ոչ մեկիդ գվվոց-բվվոցը չի լսվում, այ «բարեպաշտնե՛ր»: Եվ էլի. ախր, ովքեր են ինչից խոսում: Դեռևս 6 տարի առաջ՝ 2018-ին, ապա նաև հետագայում ենք առիթ ունեցել նշելու, զգուշացնելու, որ մի՛ անցեք կարմիր գծեր, մի՛ արեք քստմնելի բաներ, որովհետև «բումերանգի» օրենքը համարյա ֆիզիկայի օրենքի նման է, գործում է անխափան: Տողերիս հեղինակը մի առիթով նկատել էր նաև, թե «տեսնելով, թե ի՜նչ եղկելի «քամիներ» եք ցանում, սարսափահար փշաքաղվում եմ ձեր հնձելիք «փոթորիկներից»»:

Հիշեցնե՞նք: Թերևս արժե դա անել: Վեց տարի առաջ, հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանի «թավիշը» դագաղներ էր դնում ողջ մարդկանց դռների մոտ, մահվան պսակներ էր դնում կամ հատուկ ամբարձիչով նետում բարձր հարկում գտնվող տան պատշգամբը, որ սգո երիզներ էր կախում ողջ մարդկանց բակերում, վայրագ պիտակումներով հարձակվում էր այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչների հարազատների, զավակների վրա: Դուք ձեր մեծամասնության մեջ ցնծում էիք, եթե չասվի, որ ոմանք տռճիկ էին տալիս, հրճվում էին, զմայլված տարածում այդ ամենի նկարներն ու տեղեկությունները: Հիշեցի՞ք… Հետ է եկել: Ու դուք, որ հրճվում էիք, հիմա համարձակվում եք բարոյականության, բարոյական նորմերի մասին խրատ կարդա՞լ: Լա՞վ եք: Մի հատ հայելու մեջ նայեք, էլի:

Հ.Գ Հա, ի դեպ, հատուկ մի քանի անգամ դիտել եմ կատարվածի տեսանյութը: Վանկարկողներից և ոչ մեկը բացարձակապես ոչ մի բան չասաց երեխայի հասցեին: Իսկ երեկոյան, արդեն Փաշինյանի հրահանգով, նրա ոստիկանությունն ընկավ վանկարկողների հետևից, ասում են, բավականին ձերբակալվածներ են եղել: Չկասկածեք՝ դեռ բռնատիրական ծանր հետևանքներ կլինեն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։