Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջ
ՆԱՏՕ-ն ուղղակի պատասխանատվություն է կրում ուկրաինական պատերազմի համար:
Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։
«ՆԱՏՕ-ն կրում է պատասխանատվություն պատերազմի համար, դաշինքը պետք է մտածի իր դերի մասին, դադարի մեղադրել ուրիշներին և արդյունավետ գործողություններ ձեռնարկի քաղաքական կարգավորման համար», - ասել է Վենբինը:
Չինաստանի ԱԳՆ-ն երեսպաշտություն է անվանել ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային և Մոսկվայի և Պեկինի միջև կապերի դատապարտումը։