Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկը
ԱՄՆ-ը պատրաստվում է հայտարարել Ուկրաինային ԱՄՆ-ի ծրագրով պատմության մեջ ամենամեծ ռազմական օգնության փաթեթի մասին։
Դրա ընդհանուր գումարը կկազմի 6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Միացյալ Նահանգները վերջնական մշակում է Ուկրաինային առ այսօր իր ամենամեծ ռազմական օգնության փաթեթներից մեկը՝ պատրաստվելով 6 միլիարդ դոլարի զենքի և սարքավորումների պայմանագրեր կնքել Ուկրաինայի զինված ուժերի համար, ասել են ամերիկացի երկու պաշտոնյաներ:
Նշվում է, որ այս փաթեթը կարող է հայտարարվել արդեն 2024 թվականի ապրիլի 26-ին։
Օգնության փաթեթը կներառի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և այլն զենքեր, զինամթերքներ։