Որքան բիրտ են գործում ոստիկանները, այնքան ավելի է մոտենում մեր հաղթանակը. փաստաբան (տեսանյութ) Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա ԵՊՀ ռեկտորը տեսել է` ինչ է կատարվում երկրում, նա ուզում է անցանկալի աշխատողներին ազատել աշխատանքից (տեսանյութ) Գերմանիան կաջակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագրինՄեր տղաներին անհիմն ծեծել էին, բարկացել էին, որ հրեշտակի թևով հայտնվել էի Կիրանցում. Սրբազան (տեսանյութ) Крадут и воруют․ նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով Քանի ուշ չէ, ՔՊ-ականները պետք է կանգ առնեն, թողնեն ու հեռանան, այլ ճանապարհ չկա. Աբրահամյան (տեսանյութ) Տարոսը Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին․ Արտակ Զաքարյան Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւրարտուի 2 Ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված բազմաշահառու քննարկում (տեսանյութ) Ադրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Մայիսի 22-ին որոշ հասցներ կհոսանքազրկվեն 6 ժամովՀայաստանի և Սլովենիայի ԱԳՆ ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը որոշել են աշխատանքից ազատել բոլոր դպրոցների հաշվապահներինՈստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել էԴեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Տավուշի միջոցով թշնամին ցանկանում է վերահսկողություն հաստատել Հայաստան մտնող միակ գազատարի հանդեպ. Էդգար Էլբակյան
Հուսով ու հավատով լի ենք, որ դա հաջողելու է․ Արցախի ԱԺ պատգամավոր
Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ 3 հոգի հետս գալիս են․ տեսա՞ք Արարատ Միրզոյանին ինչ արեցին․ Ալեն Սիմոնյանը՝ քաղաքում թիկնապահներով շրջելու մասին
Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունըԷլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. Գառնիկ ԴանիելյանՌուսաստանը կոչ է անում աշխարհին մեծացնել ճնշումն Իսրայելի և ԱՄՆ-ի վրաԱյս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները․ Տավուշի թեմի առաջնորդԱզգային ժողովում հայտարարությունների ժամ է. հերթագրվել է 23 պատգամավոր (ուղիղ)3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր էԶվարթնոց օդանավակայանում 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՍովորել եք՝ օղակի մեջ եք վերցնում, ասում` «շպիոն ա»․ բա որ էդքան փաստ ունեք, շպիոն ենք՝ գործ հարուցեք, դատախազության տեղը չգիտե՞ք․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՊապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական շրջաններ, քննարկել անվտանգության հետ կապված հարցեր (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը` Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
«Ազատություն, ազատություն» վանկարկումներով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին (տեսանյութ)
«Եկեղեցի չզբաղվել политика»․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վախենո՞ւմ է, թե՞ պարզապես անսկզբունքային է
«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքովԻսրայելը սպանել է Հեզբոլլահի հրթիռային ուժերի ղեկավարինՄասիսի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿԴանակահարություն Երևանում․ 38-ամյա տղամարդը «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք աջից» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի իշխանության տապալման հետևանքն է, որ արցախցիները Հայաստանում են. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Դահլիճից Սիսակը գոռում ա, թե «Կիրանցում դպրոց չի եղել», այսինքն, ստացվում ա, որ էսքան տարի էդ գյուղում մարդիկ կրթություն չեն ստացել. Արմեն ՀովասափյանՎայր եմ դրել համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավարի լիազորություններս. Էմին Երիցյան
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
Տնտեսություն

Ես չէի սպասում, որ մենք կես ժամում կհասնենք այնտեղ. Նիկոլ Փաշինյանը՝ «Ակադեմիական քաղաքի» տրանսպորտային և ճանապարհային ցանցի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քեյլը ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, որ հիմնական քաղաքներից հեշտությամբ՝ 2 ժամում, կարելի է հասնել Ակադեմիական քաղաք, քանի որ վայրի առումով տեղանքը բավականին լավն է՝ մոտ է և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ մայրուղուն: Մանրամասներ են ներկայացվել համալսարանների տեղակայման, կացարանների, ճանապարհային ցանցի, լանդշաֆտի վերաբերյալ: Նրա խոսքով, նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը՝ դրանով փորձելով կապ հաստատել Երևանի պատմության հետ: «Անցած անգամ մենք խոսում էինք «Հայֆիլմ»-ի հետ ինտեգրման մասին: Մենք ունեցել ենք չորս հաջողակ խմբեր, որոնք շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացրել, թե ինչպես կարելի է «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը վերակենդանացնել: Հուսով եմ, որ կկարողանանք այս գաղափարները բերել Հայաստան»,- հավելել է GMP միջազգային ընկերության փոխտնօրենը: Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ նախագծի շրջանակում ուսումնասիրվում է նաև կայունության թեման, որովհետև Ակադեմիական քաղաքն ապագայի համար է և այն պետք է կենտրոնացած լինի այնպիսի թեմաների վրա, որոնք վերաբերում են ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան:

Վարչապետի խոսքով, քաղաքի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլևս չկան և պետք է անդրադառնալ հայեցակարգային կետերին. «Տեսլականի առումով մենք գործնականում պրոցեսի ամեն քայլը, ամեն շարժը տեսել ենք: Հարցեր ունեցել ենք, վերապահումներ չենք ունեցել: Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական զարգացման և գույքի կառավարման մոդելի մշակման ընթացակարգերի հետ կապված թեմային:

Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման թեմայի հետ կապված՝ վարչապետն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով դեպի Ակադեմիական քաղաքի հատված կատարած շրջայցին: «Իմ տպավորությունը, անկեղծ ասեմ, այսօրվա գոնե առաջին հատվածից ես չէի սպասում, որ մենք հիմա կգնանք և կես ժամում կհասնենք այնտեղ»- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ճշգրիտ մոդելավորման համար անհրաժեշտ է  մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով մնալու է Ակադեմիական քաղաքում և ով ամեն օր գալու է և գնա:

Հանդիպմանը քննարկվել են նաև այն աշխատանքների շրջանակը, որոնք արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու և մշակութային հատվածի նախագծման աշխատանքները:

Քննարկումների արդյունքում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ նախագծի իրականացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: