Սահիբա Գաֆարովան խոսել է Սիմոնյանի հետ հանդիպման մասինԱրգիշտի Քյարամյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՔԿ կարողությունների զարգացման հարցըԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ հանձնվողները՝ վերանում. Արշակ Կարապետյան (տեսանյութ)Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
ՄԱԿ-ը հետևում է Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղ կարգավորման գործընթացին. Գուտերեշ
Ի՞նչ է ուզում Փաշինյանի նախկինը նախկիններից. «Հրապարակ»Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչ եղանակ է սպասվումԹափառող կենդանիների հարցը չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Ռաիսիի ուղղաթիռը համալրվել է անհրաժեշտ նավիգացիոն և ազդանշանային սարքավորումներով. վերջին պահին ուղղաթիռի ուղեւորների ցուցակում ընդգրկվել են նոր մարդիկ (տեսանյու)Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյանը լուսանկարներ է հրապարակելՀամախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Կիրանցում տեղի ունեցողը սահմանազատում չէ, այլ մանր ջեբկիրություն․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները ադրբեջանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջԱյսօր տեղի կունենա փաստաբանների գործադուլԷրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխություններըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իրանի իշխանությունն է մեղավոր, նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել Մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ավերելու հաշվին սահմանազատումը անօրինական է․ Թաթոյան Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից․ կան ձերբակալվածներ Հայտարարություն՝ Տավուշում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների դեպքով Քննարկվել է կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ուղղությունները Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, տնկած ծառերը չէին պաշտպանում «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում կին է ինքնասպան եղել Ոստիկանները խփեցին՝ ընկա, ուշաթափված վիճակում տեղափոխեցին մեքենա, էնտեղ եմ ուշքի եկել (տեսանյութ) Գրիգորյանն ու Շիրոկովը քննարկել են ՀՀ մասնակցությունը՝ տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերին Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին․ Հայկ ՄամիջանյանԻրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ իր հայրենի քաղաքում Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի տեղակայման վայրի պայմաններին Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել, կապի դուրս եկել Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում է «ՔՊ»-ն ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է քննարկել

Փաշինյանը կոչ է անում Օսկանյանին հրապարակել արդեն իսկ հրապարակած առաջարկները

Ընդդիմության առաջարկներն արդեն ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցային ժառանգության մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Իմ ակնկալիքն է, որ ֆունդամենտալ պրոբլեմներին եկեք անդրադառնանք. ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, մենք եկել, տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք ասել: Ես 2018 թվականից փորձել եմ բանակցային սենյակներում և ժողովրդի հետ խոսակցությունը լինի նույնը, և դա շատ ցավոտ և բարդ պրոցես է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե նախօրեին ի՞նչ երրորդ տարբերակի մասին էր խոսում ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Փաշինյանն ասաց. «Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ: Ասում են՝ մենք 2018-ին սա էինք ուզում առաջարկել: Ինչ-որ ուզում էին առաջարկել այն ժամանակ, թող հիմա հրապարակեն: Ես էլ դրան կարձագանքեմ»:

Նշենք, որ նախօրեին Վարդան Օսկանյանը հստակ նշել էր, թե ինչ էր պատրաստվում առաջարկել Նիկոլ Փաշինյանին հեղափոխությունից հետո: Նա մասնավորապես, նշել էր. «Ես իրեն (Նիկոլ Փաշինյանին-խմբ) խորհուրդ էի տալու, որ ինքը գնա երրորդ տարբերակով, որ համաձայներ Ադրբեջանին վերադարձնել 5 տարածքները փաստաթղթի ստորագրման դեպքում, եւ բանակցեր Ադրբեջանի հետ, որ Քելբաջարի եւ Լաչինի ոչ կորիդորային մասը վերադարձվի 3-5 տարվա ընթացքում: Բայց մինչ այդ Ադրբեջանը պետք է ապացուցեր, որ ինքը ի վիճակի է խաղաղ գոյատեւելու իր հարեւանի հետ: Բոլոր երաշխիքները, որ այդ փաստաթղթում կային՝ Անվտանգության խորհուրդ, խաղաղապահի ուժերի ներկայություն, միջանկյալ կարգավիճակ, ուժի մեջ պետք է մտնեին: Եթե Նիկոլ Փաշինյանը այդ օրերին գնար այդ ճանապարհով, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր մենք կունենայինք ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով, 20 կմ-անոց միջանցքով՝ առանց զոհերի, դե ֆակտո անկախ հայկական Արցախ: Ես սրանում համոզված եմ»: