Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները ադրբեջանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջԱյսօր տեղի կունենա փաստաբանների գործադուլԷրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխություններըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իրանի իշխանությունն է մեղավոր, նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել Մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ավերելու հաշվին սահմանազատումը անօրինական է․ Թաթոյան Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից․ կան ձերբակալվածներ Հայտարարություն՝ Տավուշում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների դեպքով Քննարկվել է կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ուղղությունները Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, տնկած ծառերը չէին պաշտպանում «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում կին է ինքնասպան եղել Ոստիկանները խփեցին՝ ընկա, ուշաթափված վիճակում տեղափոխեցին մեքենա, էնտեղ եմ ուշքի եկել (տեսանյութ) Գրիգորյանն ու Շիրոկովը քննարկել են ՀՀ մասնակցությունը՝ տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերին Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին․ Հայկ ՄամիջանյանԻրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ իր հայրենի քաղաքում Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի տեղակայման վայրի պայմաններին Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել, կապի դուրս եկել Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում է «ՔՊ»-ն ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է քննարկել Միրզոյանը ԱԷՄԳ-ի տնօրենի հետ քննարկել է ՀՀ ԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործման հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը ՀՀ-ում ԿԽՄԿ-ն քննարկել է պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին Այսօր Կիրանցում Հ1-ի լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ պարզաբանում եմ պահանջել ՆԳՆ-ից․ ՄԻՊ Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ամրապնդվելու են Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղելԷդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներԵրևանից Զանգակատուն՝ Պարույր Սևակի 100-ամյակի առթիվ․ բաց դաս՝ մեծ գրողի տանը (լուսանկարներ, տեսանյութ)Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել ԵՊՀ դասախոս Արմեն ԽաչիկյանըԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Իրանի ղեկավարների մահվան կապակցությամբԱկնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ. ահազանգ
Տնտեսություն

Լֆիկին ուղղված արտոնությունների հորձանուտի մեջ խեղդվող բիզնես փոքրամասնությունն ու գլորվող տնտեսությունը (լուսանկարներ)

Կառավարությունը մարտի 9-ի նիստում, հերթական արտոնությունն է տրամադրել Սամվել Ալեքսանյանին (Լֆիկին) պատկանող ընկերությանը:

Մասնավորապես, հարկային արտոնություն է տրվել «Ալեքս տեքստիլ» ընկերությանը՝ ըստ որի, ընկերությունն ազատվում է173 մլն դրամ կազմող մաքսատուրքից (այսինքն՝ Ալեքսանյանը 173 մլն դրամ չի վճարի ՀՀ պետական բյուջե):

Իհարկե, աչքից չի կարող վրիպել այն, որ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններին այս իշխանությունը քաղցր աչքով է նայում ու արտոնությունների ոչ թե հոսք, այլ, այս 5 տարվա ընթացքում, մի ամբողջ հեղեղ է ուղղել Լֆիկի ընտանիքին:

Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս արտոնություններն իրականում, գոնե Փաշինյան Նիկոլի ընտանիքի համար, իրենց պատճառներն ունեն:

Երբեք չի քննարկվել այն, որ նման արտանություններ սահմանվեն բոլոր գործարարների համար: Արտոնություն սահմանվում է մեկ-երկու գործարարի համար, իսկ մյուսները՝ թեկուզ անդունդ գլորվեն՝ իրենց հետ գլորելով անգամ տնտեսությունը:

Մինչդեռ, տնտեսագետների գնահատմամբ, Հայաստանին ներքև է քաշում 5 ցուցանիշ, որոնցից առաջին երկու տեղը բիզնես փոքրամասնության շահերի պաշտպանության բացակայությունն է ու հարկերի վճարումը:

Ընտրողական այս վերաբերմունքը խոսում է այն մասին, որ Ալեքսանյան-Փաշինյան «բարձր մակարդակի» հարաբերությունները չափվում են միայն գումարով, որը պետական բյուջե մտնելու փոխարեն այլ ընտանեկան բյուջե է ուղղվում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր աջակցությունն է ցուցաբերում ներկայիս իշխանություններին: Ավելի կոնկրետ՝ մուծում է՝ բիզնեսը պահելու և նախկին կեղծարարություններն ու հանցագործությունները ջրի երես չհանելու համար:

Օրինակ՝ «City of smile» հիմնադրամի, միայն 2018թ.-ի նվիրատուների ամբողջական ցանկն ուսումնասիրելիս, պարզվեց, որ Ալեքսանյանների ընտանիքը (նրանց պատկամողբարեգործական հիմնադրամը) 10,000,000.00 դրամ նվիրատվություն էր կատարել: Չխոսենք  «City of smile»-ի հանգանակության տուփերի մասին, որոնք տեղադրված են «Երևան սիթի»-ի բոլոր խանութների բոլոր դրամարկղերի մոտ:

Եթե սա «մուծման» ձև չէ, ապա ի՞նչ է: Թեև սա մուծման միակ ձևը չէ...

Սամվել Ալեքսանյանի «մուծվելու» արդյունքում նրա բիզնես-գործունեության մեջ հարկայինը չի խառնվում, տիկին Աննան հագնում և գովազդում է «Ալեքս տեքստիլի» զգեստները, ջրվում կամ ընդհանրապես փակվում են Ալեքսանյանի անվան հետ կապված քրեական գործերը:

Էլ չենք խսում այն մասին, թե որքան թաքցրած աշխատատեղեր է նա ունեցել, ինչքան բրենդային խմիչքներ է կեղծել, որոնք վնաս են հասցրել մարդկանց առողջությանը, որքան փաստաթղթային կեղծարարություններ են հայտնաբերվել... Այդ ամենի մասին «հեղափոխությունից» հետո բարձրաձայնվեց, բայց ոչինչ չձեռնարկվեց: 

Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակի հետևանքով, դրանց մատակարարները 100%-ոց անպատժելիություն զգալով, ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների, բազմաթիվ մանրածախ օբյեկտներ ապրանք են մատակարարում առանց հաշիվ-ապրանքագրերի...

Ու այս ու շատ ուրիշ կեղծարարությունների համար պատժվելու փոխարեն, այսօր Լֆիկ Սամոն շարունակում է նոր արտոնություններ ստանալ՝ վարչապետի կողմից: 

Ու որքան էլ Փաշինյանը փորձի համոզել, թե՝ «Նոր զովք» սուպերմարկետի շուրջ զարգացումներն իր ձեռքի գործը չէ ու դա իբր չի արվել նրա համար, որ զարկ տա «Երևան Սիթի» խանութների ցանցի առևտրին՝ փաստերն այլ բան են հուշում:

«Ասում են՝ սարքեցին. «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին», «Քարֆուրը» ավելի լավ աշխատի. եղավ, ձեր ասածն է»...

Այս մասին Փաշինյանն ասել էր Գերմանիայում տեղի ունեցած՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, թեև ոչ ոք նրան այդ մասին չհարցրեց: 

Դե ասում են՝ արջն իր ահից է գոռում. Լֆիկի «հոժար կամքով» արտադրված  «Վարչապետ» անվամբ՝ ՀՀ զինանշանով ու «Դուխով» թավշյա օղիները, «Նիկոլ» անունով կոնֆետներն ու Նիկոլենց նրա «սիրահոժար մուծվելը»՝ վկա...

Արմինե Մկրտումյան

Ստորև՝ լուսանկարներ «Երևան Սիթին» խանութների ցանցից...