Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան․ Քննչական կոմիտեն՝ ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի մահվան մասինԼոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց աջակցելու նպատակով ֆինանսների նախարարությունում բացվել է նվիրատվություններ ընդունելու գանձապետական հաշիվՈսկյա զարդերը գողացել էր ոստիկանություն հաղորդում տված մաքրուհին
Ձերբակալվածներից ոչ ոքին մեղադրանք չի առաջադրվել, նշանակում է ժամը 15:00-ից 17:00-ն բոլորն ազատ կարձակվեն. այդ կետով մեր պահանջը համարում եմ կատարված. Բագրատ Սրբազան
Սրբազանն ասել է, թե ինչ խորհրդանիշ է իր ձեռքի մատանու վրա (տեսանյութ)Երբ պետության ներկայացուցիչները դադարում են հարգել իրենց ազգային եկեղեցու բարձրագույն ներկայացուցչին, դա դառնում է անհանգստության պատճառ և վիրավորանք հասցնում բազմաթիվ հայերի. ՀԲԸՄ նախագահՔանի որ ՀՀ իշխանություններն օգնում են Ալիևին մարսել ագրեսիան, էթնիկ զտումը, ցեղասպանությունն ու բռնապետությունը, դրա համար էլ արժանանում են նոր պահանջների ներկայացմանը․ ադրբեջանագետ
Սև բերետավորնե՛ր, տղե՛րք, դուք եք ուժե՞ղ, թե՞ կարմիրները. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Վեճ` Գառնիկ Դանիելյանի և ոստիկանության ներկայացուցչի միջև (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց ՍլովենիաՀ1-ը այսօր դարձել է ձեր վճարած գումարներով Ձեզ վրա հարձակվող օրգան․ Սրբազանը՝ քաղաքացիներին (տեսանյութ)
Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ
Երևանում հրդեհվել է հայտնի «Լևոն Արքա» մականունով տիկտոկերի ավտոմեքենանԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՊետրոս Ղազարյանը, որը արհեստականորեն բուծված մարդ է, նույն խոսքերով ծառայել է բոլոր իշխանություններին. Սրբազան«Գինու օրերը» մեկնարկում է հունիսի 6-ին. բեմից հնչելու են Ազնավուրի երգերըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը
Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին
Լևոն Երանոսյանը համաներվեցԿենդանաբանական այգու միակ փղի պահման պայմանները կբարելավվեն․ Բունկայի հարցը ներկայացվեց ԱվինյանինԱկտիվիստներն իրենք իրենց շղթայեցին ՔԿ-ի դիմաց՝ բողոքելով ոստիկանական ապօրինությունների դեմ (տեսանյութ)
Մարդը 72 ժամ զրկված է ազատությունից քանի որ համաձայն չէ իր երկրիը մաս-մաս թուրքերին ու ադրբեջանցիներից հանձնելուն․ Էլինար Վարդանյան
Խայտառակ խուզարկություն արցախցիների տանը՝ հիվանդ երեխայի ներկայությամբ (տեսանյութ)
Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն․ բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի«Ուզում են ոստիկաններն ու քաղաքացիներն իրար բախվեն, որ նրանք էլ հաճույք ստանան»․ Բագրատ Սրբազան
Արտառոց դեպք՝ Երևանում․ 12-ամյա երեխան «ձեռքի մարդու կծած» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Երևանի Սուրբ խաչ եկեղեցու բակից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկեց քայլերթը դեպի ՀՀ քննչական կոմիտԱԳՆ մոտից բերման ենթարկվածներից գրեթե բոլորն ունեն նկատելի վնասվածքներ. Տիգրան ԱբրահամյանԱԳՆ-ի մոտ միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվելԼեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց՝ անհամաձայնությունն արտահայտելու իրավունքըՇեյնբաումը հաղթում է Մեքսիկայի նախագահական ընտրություններումԲագրատ Սրբազանն ու շարժման մասնակիցները Սուրբ Խաչ եկեղեցում են. ուղիղՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է նախագահի գրեթե 40 թեկնածուԲենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանը նվաճել է 5 ոսկե մեդալ (տեսանյութ)Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին. այն կուղարկվի աղետի գոտիԻսրայելը հարվածներ է հասցրել ՍիրիայինԱյսօր Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումԱվտովթար՝ Զառ-Սևաբերդ ավտոճա­նապարհին. կան տուժածներԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալ «Միլանը» պատրաստ է 80 միլիոն եվրոյով վաճառել Տեո ԷրնանդեսինՈւկրաինան կարող է դադարել գոյություն ունենալ. Թակեր ԿարլսոնԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն են Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը Գեղարքունիքում «Toyota»-ն բախվել է չիչխանի հյութերի տաղավարին. վարորդի մայրը մահացել էՆվերներ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ) Միջպետական ճանապարհը փակելուց խուլիգանական արարքի վարույթի նախաքննությունը, 4 անձի մասով, ավարտվել է (տեսանյութ) Սրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին» բանակցությունների արդյունքում (տեսանյութ) «Կնգա յուբկի տակից զանգել, ասել ա բռնեք». Սրբազանի կողմնակիցների մեքենաները «ձերբակալվում են» (տեսանյութ)

Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը

Երևանում անհնազանդության բողոքի ցույցեր են տեղի ունենում. ովքեր համաձայն չեն Ադրբեջանի հետ սահմանազատման կառավարության ծրագրերի հետ, փակում են փողոցները, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկում նրանց. այս մասին գրել է Коммерсантъ պարբերականը՝ նշելով, որ «Հայաստանի ընդդիմությունը հույսը դրել է լավագույնի վրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ»:

Հոդվածը թարգամանաբար ներկայացրել է Tert.am-ը: 

«Բողոքի ակցիաները, որոնց առաջնորդն ու ոգեշնչողը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, շարունակվում են ապրիլից և տարբերվում են մյուս բողոքի ակցիաներից նրանով, որ այս անգամ իշխանությունների հակառակորդը հոգևորականն է։ Երկրի ղեկավարությունը, սակայն, անտեսում է ցուցարարների պահանջները, այդ թվում՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եվ առայժմ նրանք որևէ հետևանքների չեն բախվում»,- ասվում է հոդվածում:

Հոդվածագիր Վլադիմիր Սոլովյովը հիշեցնում է, որ անհնազանդության ակցիաները տեղի են ունենում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի կոչով։

«Նա դարձել է անցյալ ամիս սկսված Ադրբեջանի հետ սահմանազատման դեմ բողոքի շարժման դեմքն ու առաջնորդը։ Արքեպիսկոպոսն անմիջապես աջակցել է Տավուշի մարզում ճանապարհների փակմամբ սկսված բողոքի շարժմանը։ Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստանի կողմից այս շրջանի չորս գյուղն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Երբ պարզ դարձավ, որ այս գործողությունները ոչ մի արդյունք չունեն, արքեպիսկոպոսն առաջնորդեց ոտքով երթը Տավուշի մարզից դեպի Երևան։ Մայիսի 9-ին, երբ երթը հասավ մայրաքաղաք, Հանրապետության հրապարակում՝ կառավարության դիմաց, տպավորիչ բազմություն էր հավաքվել։ Նման մասշտաբի բողոքի ակցիաներ Երևանը հազվադեպ է տեսել 2018 թվականի գարնանը փողոցային ցույցերի շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարման վեց տարվա ընթացքում։ Սա այն դեպքում, երբ Փաշինյանի հրաժարականին հասնելու փորձեր են արվել 2020 թվականին՝ ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո, 2021 թվականին, 2023 թվականի աշնանը, երբ Բաքուն վերահսկողության տակ առավ ողջ Ղարաբաղը, և ողջ հայությունը հեռացավ այնտեղից։

Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ էին կազմակերպում քաղաքական գործիչները, որոնց թվում շատ էին նախկին պաշտոնյաները։ Ներկայիս բողոքը յուրահատուկ է նրանով, որ այն ղեկավարում է եկեղեցու սպասավորը: Սրանով են փորձագետները բացատրում բողոքի զանգվածային մասշտաբը», - գրում է հեղինակը:

«Եկեղեցին դարձել է բողոքի ավանգարդը։ Նրա նկատմամբ վստահության տոկոսը մնում է բարձր»,- Коммерсантъ -ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Ըստ նրա՝ մարդիկ ի դեմս Եկեղեցու տեսել են այդ երրորդ ուժը:

«Քաղաքական գործիչներից ոչ ոք չէր կարող դա անել, բայց այստեղ երրորդ ուժը պարզվեց, որ Եկեղեցին է։ Եվ սա այն ուժը չէ, որն իրեն հակադրում է ռեժիմին կամ ընդդիմությանը։ Հիմնական մեսիջն է՝ վերջ տանք պառակտմանը», - նշել է փորձագետը։

«Այն պառակտումը, որի մասին խոսում է փորձագետը, Հայաստանում առաջացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո. գրեթե անմիջապես նրան սկսել են դիմակայել Հայաստանում «նախկիններ» կոչվողները։ Նրանց թվում են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Բայց փաստն այն է, որ շատերը չեն ցանկանում և նույնիսկ վախենում են նրանց վերադարձից: Սրա պատճառով Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ ստեղծելու նրանց փորձերը մեկ անգամ չէ, որ ձախողվել են», - նշում է հոդվածագիրը:

Ժողովրդավարության և անվտանգության Երևանի տարածքային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը նշում է, որ Բագրատ Գալստանյանին հաջողվել է հավաքել Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ հանրահավաքը։

Բայց նա նշում է. «Ընդդիմության համար գլխավոր խնդիրն այն է, որ առաջին հանրահավաքներից հետո հասարակության հետագա մոբիլիզացիա չկա»։

Այն, որ բողոքի ակցիայի գլխին քահանան է, Տիգրան Գրիգորյանի կարծիքով, «ընդդիմության ձախողման ցուցիչ է»։

«Ընդդիմությունը հասկանում է, որ չի կարող աջակցություն ստանալ։ Եվ Եկեղեցին ներագրավված է սրանում։ Սա վկայում է, որ խորհրդարանական ընդդիմության հեռանկարներն այնքան էլ լավ չեն»,- ամփոփել է փորձագետը։

«Հատկանշական է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի մեկնել է Դանիա, որտեղ մայիսի 15-ին մասնակցել է «Կոպենհագենյան ժողովրդավարության գագաթնաժողովին»։ Այսպիսով, Հայաստանի վարչապետը ցույց է տալիս, որ ամեն ինչ վերահսկողության տակ է և չի վախենում մի քանի օրով լքել երկիրը, որի մայրաքաղաքում ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը», - եզրափակել է հեղինակը։