Վաղը՝ ժամը 10:30-ին, հավաքվում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում, շատ կարևոր հանդիպման ենք․ Սրբազան Ես եկել եմ այստեղ որպես ՀՀ ու Արցախի բարեկամ. լատվիացի քաղաքական գործիչ (տեսանյութ) Մեր տղաներն ազատության մեջ են. իրավապաշտպանը կարդում է 26 ազատ արձակված տղաների անունները (տեսանյութ) «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումի մասին պատմող տեսաֆիլմ (տեսանյութ)Փաստերի ստուգման հարթակն իբր թե փաստեր է ստուգել և մի մեծ հոդված է հրապարակել` նշելով, որ վարչապետին ներկայացվող սահմանադրական պահանջը հնարավոր չէ պատգամավորների միջոցով փոփոխել. Ռաֆայել ՎարդանյանԱԱԾ-ն և դատախազությունը հայտարարել են, որ ես գործակալ չեմ և միլիոններ չեմ ստացել, պատասխանը ո՞վ կտա (տեսանյութ) 60-ից ավելի բերետների ներխուժումը ՀՅԴ գրասենյակ և պատգամավորի խոշտանգման հարցը քննո՞ւմ եք (տեսանյութ) Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 168.am Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂ Եթե ընդդիմադիրների վրա գործեր «կարվեին», հազարավոր կալանավորված ակտիվիստներ կլինեին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) 91-ամյա քաղաքացուն կացարանով ապահովելու հարցի վերաբերյալ բանավոր քննարկումներ են ընթանում․ ՄԻՊ Դիտարկվել է Հոբարձի բնակավայր տանող փլուզված կամուրջը Հունիսի 3-20-ը Բաղյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու «Ոստիկանները ոհմակով…», «Կանջատեմ խոսափողը». ՔՊ-ին դուր չեկավ Ագնեսա Խամոյանի ձևակերպումը (տեսանյութ) Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Իրանում նախագահի թեկնածուների թիվը հասել է 60-ի 77.761.545 ՀՀ դրամի չափով փողերի լվացման վարույթի նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 515 հազար 225Արագածոտնի մի քանի գյուղերում մեկ օր ջուր չի լինի16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպք է բացահայտվելՕդի աղտոտվածության ցուցանիշները Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի կլինի բոլորինՀունիսի 4-ին՝ ժամը 10։00-17։00-ը, որոշ շրջաններում լույս չի լինի5 խաղացող հեռացավ «Արարատ-Արմենիայից»Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն՝ ազատազրկվածների ներկայացմամբ. «Արմավիր» ՔԿՀ-ում անցկացվել է «Հանուն հայի բառ ու բանի» միջոցառումըՀՀ-ում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը Լուիս Բոնոն Բաքվում է. ի՞նչ է ասել Բայրամովը Հայաստանի մասինՔենիայից երկու եղբայրները եկել են Հայաստան՝ աջակցելու Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ)ՆԱՏՕ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել ինքն իրեն. Օլաֆ ՇոլցՕդի ջերմաստիճանը կբարձրանաԴուք ոչ թե խմած եք, այլ պլանի տակ եք շատերդ, որովհետև պլանի տակ չլինող տղեն «ֆաս» հրահանգով չի գնա Եռաբլուրից զոհված ազատամարտիկի ծնողին ծեծելով տանի քաղմաս. Գևորգ Պետրոսյանը` ոստիկաններին (տեսանյութ)Կարգելվի Երևանի կենտրոնում շրջիկ երաժիշտների գործունեությունն ու առևտուրըԵթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող զրպարտողներին ձերբակալեն. Բագրատ Սրբազան
Ձերբակալված ընդդիմադիրները դուրս են գալիս ՁՊՎ-ից, նրանց դիմավորում են պատգամավորներն ու քաղաքացիները (տեսանյութ)
Փաշինյանի քայլերը սատարում է Հնչակյան կուսակցությունը (լուսանկար)Ռոզա Ծառուկյանը ներկա է եղել Թովմաս Պողոսյանի հոբելյանական համերգին (տեսանյութ) Ձերբակալվածներից Արթուրը խոսելու ծոմ է պահում. 3 օր լուռ է․ Թագուհի ԹովմասյանԵկողներ էլ կան, միջնորդավորված եկողներ էլ կան. Սրբազանը՝ ՔՊ-ի մասին (տեսանյութ)Մարիամ Գևորգյանը նշանակվել է Ուրուգվայում ՀՀ դեսպանՕպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին` խառնվել ցուցարարների հետ իբրև թե ցուցարար. փաստաբան
Մահացել է «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Սուքիասյանը
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ
Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ից պաշտոնապես հերքել են
Կառավարությունում խուճապային տրամադրություն չկա․ ժողովրդավարական իրավիճակ է․ ՍոցապնախարարՎրաստանում խոստացել են լուծել արևմտյան գործընկերների հետ տարաձայնությունները55-ից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց սկսելու լուրը կեղծ է. նախարարություն«Խնդում ես, պարոն Խուդինյան, խնդալուդ ժամանակը դեռ կգա»․ «Ընչի՞ ես տոշկել ինձ վրա» (տեսանյութ)
Ծննդյան 25-ամյակի առթիվ ես ու ամուսինս նվեր էինք արել, որ աղջիկս Սևանում հանգստանար. ջրահեղձ եղած կոմպոզիտորի մոր գրառումը
Չգիտեմ՝ ինչի եք նույն բանը 4 անգամ կրկնում, որ թասիբի գցե՞ք. դատավորը՝ հանրային մեղադրողին (տեսանյութ)Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան․ Քննչական կոմիտեն՝ ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի մահվան մասինԼոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց աջակցելու նպատակով ֆինանսների նախարարությունում բացվել է նվիրատվություններ ընդունելու գանձապետական հաշիվ
Մամուլ

Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական ուղիները էական փոփոխություններ են կրում։ Ուկրաինայում ընթացող պատերազմի, Ռուսաստան-Արևմուտք հակասությունների սրման պարագայում արևմտյան պետությունները շարունակաբար տնտեսական պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ։ Փաստացի, Ռուսաստանը լուրջ տնտեսական ճնշման տակ է գտնվում։ Ու այս իրավիճակում բնական է, որ Արևմուտքը շահագրգռված չի լինի այն առևտրային ուղիների ու տրանսպորտային միջանցքների գործարկմամբ, որոնք անցնում են Ռուսաստանի տարածքով կամ հարում են դրան։ Միևնույն ժամանակ, համաշխարհային առևտրի իրականացման լոգիստիկայում խնդիրներ կան՝ կապված Սուեզի միջանցքով անցնող ծովային ուղու հետ, քանի որ Եմենի հութիները հարվածում են Կարմիր ծովով երթևեկող նավերին։

Ճիշտ է, ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիա է ձևավորվել բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու նպատակով, և ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հութիների դիրքերին, սակայն Իրանի ազդեցությունը կրող հութիներին այդպես էլ հնարավոր չի լինում զսպել։ Արդյունքում խաթարվում է Կարմիր ծովով ու Սուեզի ջրանցքով Չինաստանը Եվրոպային կապող կարևորագույն տրանսպորտային հանգույցը։ Միաժամանակ մեծանում է այլընտրանքային տրանսպորտային ուղիների գործարկման կարևորությունը։ Բնական է, որ տարբեր երկրներ ցանկանում են, որ իրենց տարածքով կամ իրենց ազդեցության տակ գտնվող գոտիով անցնի այն տրանսպորտային ուղին, որը կապահովի կապը Չինաստանի ու Եվրոպայի միջև։ Այս պարագայում Թուրքիայի կողմից առաջ է քաշվում «Միջին միջանցքի» նախագիծը, որը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել թուրքական ազդեցության տարածման և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Խնդիրն այն է, որ այս տրանսպորտային նախագիծն անցնելու է թյուրքալեզու պետություններով. Միջին Ասիայով պետք է հասնի Հարավայի Կովկաս, ապա՝ Թուրքիայով՝ դեպի Եվրոպա։ Ու պատահական չէ նաև, որ Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար «Միջին միջանցքի» նախագծի իրականացման հետ են կապում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման ու անգամ համոզում են Եվրոպային, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը շահավետ կլինի նաև եվրոպական երկրների համար։ Ընդ որում, նախատեսվում է «Միջին միջանցքը» փաստացի ինտեգրել եվրոպական տրանսպորտային ռազմավարության մեջ: Իսկ եվրոպական տարբեր պաշտոնյաներ անգամ ողջունում են այս նախագծի իրականացումը, այդ թվում՝ նաև Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի կողմից «Տաշքենդի հռչակագրի» ընդունումից հետո, որում կարևորություն է տրվում «Արևմտյան Ադրբեջանի» և Նախիջևանի միջև ցամաքային տրանսպորտային կապի հաստատմանը։

«Միջին միջանցքի» ծրագրի իրագործման հարցում Արևմուտքը շահագրգռված է նաև Ռուսաստանը շրջանցող էներգակիրների մատակարարման ուղիներ ստեղծելու մասով։ Ստացվում է այնպես, որ Եվրոպան Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանից դուրս թողնելու համար նախընտրում է առաջ մղել Թուրքիային։ Եվ փաստացի այս հարցում Թուրքիայի ու Արևմուտքի շահերը համընկնում են։ Այսպիսի իրավիճակին նպաստում է այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքը դեմ է նաև պատժամիջոցների տակ գտնվող Իրանի տարածքով տրանսպորտային միջանցքների գործարկմանը։ Իսկ ի՞նչ խնդիր ունի հիմա Եվրոպան Ադրբեջանից էներգակիրների տեղափոխման համար, քանի որ նավթամուղներն ու գազամուղներն ապահով անցնում են Վրաստանով ու նույնիսկ ավելացվել են գազի մատակարարման ծավալները։ Խնդիրն այն է, որ շատ շուտով Վրաստանով էներգակիրների տեղափոխումը կարող է դառնալ ոչ ապահով։

«Օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին օրենքի ընդունման հետ կապված իրադարձությունները, ցույցերն ու բողոքի ակցիաների շարունակական դրսևորումները ցույց են տալիս, որ Արևմուտքը փորձում է Վրաստանի ձեռքով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ և Թբիլիսիին ներքաշել այն փորձանքի մեջ, ինչի միջով ժամանակին անցավ Սահակաշվիլին։ Իսկ եթե իրավիճակը շատ լարվի, ապա պարզ է, որ կթիրախավորվեն նաև Վրաստանով անցնող էներգետիկ նախագծերը։ Առայժմ Վրաստանի իշխանությունները հաստատակամ են՝ թույլ չտալու, որ իրենց երկիրը ներքաշեն հերթական արկածախնդրության մեջ: Նրանք առաջին հերթին հանդես են գալիս սեփական երկրի ու ժողովրդի շահերի տեսանկյունից:

Թե որքան կկարողանան նրանք դիմադրել արտաքին հզոր ճնշումներին, ցույց կտա ժամանակը: Սակայն պետք է հաշվի առնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Վրաստանում, չի կարող իր որոշակի ազդեցությունը չունենալ Հայաստանի համար թե՛ Արևմուտքի՝ տարածաշրջանում առավել ամրանալու տեսանկյունից՝ թեկուզ Հայաստանի ու Վրաստանի տուժելու հաշվին, թե՛ վերը նշված հետաքրքրությունների ֆոնին... Իսկ թե ինչու է Արևմուտքն այսպես շտապում Հայաստանում ու Վրաստանում, այլ խոսակցության թեմա է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: