Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց աջակցելու նպատակով ֆինանսների նախարարությունում բացվել է նվիրատվություններ ընդունելու գանձապետական հաշիվՈսկյա զարդերը գողացել էր ոստիկանություն հաղորդում տված մաքրուհին
Ձերբակալվածներից ոչ ոքին մեղադրանք չի առաջադրվել, նշանակում է ժամը 15:00-ից 17:00-ն բոլորն ազատ կարձակվեն. այդ կետով մեր պահանջը համարում եմ կատարված. Բագրատ Սրբազան
Սրբազանն ասել է, թե ինչ խորհրդանիշ է իր ձեռքի մատանու վրա (տեսանյութ)Երբ պետության ներկայացուցիչները դադարում են հարգել իրենց ազգային եկեղեցու բարձրագույն ներկայացուցչին, դա դառնում է անհանգստության պատճառ և վիրավորանք հասցնում բազմաթիվ հայերի. ՀԲԸՄ նախագահՔանի որ ՀՀ իշխանություններն օգնում են Ալիևին մարսել ագրեսիան, էթնիկ զտումը, ցեղասպանությունն ու բռնապետությունը, դրա համար էլ արժանանում են նոր պահանջների ներկայացմանը․ ադրբեջանագետ
Սև բերետավորնե՛ր, տղե՛րք, դուք եք ուժե՞ղ, թե՞ կարմիրները. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Վեճ` Գառնիկ Դանիելյանի և ոստիկանության ներկայացուցչի միջև (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց ՍլովենիաՀ1-ը այսօր դարձել է ձեր վճարած գումարներով Ձեզ վրա հարձակվող օրգան․ Սրբազանը՝ քաղաքացիներին (տեսանյութ)
Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ
Երևանում հրդեհվել է հայտնի «Լևոն Արքա» մականունով տիկտոկերի ավտոմեքենանԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՊետրոս Ղազարյանը, որը արհեստականորեն բուծված մարդ է, նույն խոսքերով ծառայել է բոլոր իշխանություններին. Սրբազան«Գինու օրերը» մեկնարկում է հունիսի 6-ին. բեմից հնչելու են Ազնավուրի երգերըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը
Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին
Լևոն Երանոսյանը համաներվեցԿենդանաբանական այգու միակ փղի պահման պայմանները կբարելավվեն․ Բունկայի հարցը ներկայացվեց ԱվինյանինԱկտիվիստներն իրենք իրենց շղթայեցին ՔԿ-ի դիմաց՝ բողոքելով ոստիկանական ապօրինությունների դեմ (տեսանյութ)
Մարդը 72 ժամ զրկված է ազատությունից քանի որ համաձայն չէ իր երկրիը մաս-մաս թուրքերին ու ադրբեջանցիներից հանձնելուն․ Էլինար Վարդանյան
Խայտառակ խուզարկություն արցախցիների տանը՝ հիվանդ երեխայի ներկայությամբ (տեսանյութ)
Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն․ բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի«Ուզում են ոստիկաններն ու քաղաքացիներն իրար բախվեն, որ նրանք էլ հաճույք ստանան»․ Բագրատ Սրբազան
Արտառոց դեպք՝ Երևանում․ 12-ամյա երեխան «ձեռքի մարդու կծած» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Երևանի Սուրբ խաչ եկեղեցու բակից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկեց քայլերթը դեպի ՀՀ քննչական կոմիտԱԳՆ մոտից բերման ենթարկվածներից գրեթե բոլորն ունեն նկատելի վնասվածքներ. Տիգրան ԱբրահամյանԱԳՆ-ի մոտ միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվելԼեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց՝ անհամաձայնությունն արտահայտելու իրավունքըՇեյնբաումը հաղթում է Մեքսիկայի նախագահական ընտրություններումԲագրատ Սրբազանն ու շարժման մասնակիցները Սուրբ Խաչ եկեղեցում են. ուղիղՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է նախագահի գրեթե 40 թեկնածուԲենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանը նվաճել է 5 ոսկե մեդալ (տեսանյութ)Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին. այն կուղարկվի աղետի գոտիԻսրայելը հարվածներ է հասցրել ՍիրիայինԱյսօր Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումԱվտովթար՝ Զառ-Սևաբերդ ավտոճա­նապարհին. կան տուժածներԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալ «Միլանը» պատրաստ է 80 միլիոն եվրոյով վաճառել Տեո ԷրնանդեսինՈւկրաինան կարող է դադարել գոյություն ունենալ. Թակեր ԿարլսոնԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն են Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը Գեղարքունիքում «Toyota»-ն բախվել է չիչխանի հյութերի տաղավարին. վարորդի մայրը մահացել էՆվերներ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ) Միջպետական ճանապարհը փակելուց խուլիգանական արարքի վարույթի նախաքննությունը, 4 անձի մասով, ավարտվել է (տեսանյութ) Սրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին» բանակցությունների արդյունքում (տեսանյութ) «Կնգա յուբկի տակից զանգել, ասել ա բռնեք». Սրբազանի կողմնակիցների մեքենաները «ձերբակալվում են» (տեսանյութ) Պաշտոնական. Ալեմաոն հեռացավ Արարատ-Արմենիայից
Արխիվ

Երկու տարում Փաշինյանը հեղափոխության առաջնորդից վերածվեց միայն իր կուսակցականների և իրեն սատարող ֆեյսբուքյան փոքրաթիվ խմբակների վարչապետի. ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված և որևէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով։

Բռնությունն արդարացվեց՝ փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ։ Ցավո'ք, Վարչապետը ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»՝ այդկերպ խրախուսելով չհամաձայնվողներին որակել որպես սադրիչներ։

Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը։ Ավելին, սեփական սխալներն ընդունելու և զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպչների դեմ։

Վստահ ենք, որ բոլոր ողջախոհ մարդիկ ի վիճակի են դիտել միջադեպի տեսագրությունները և համապատասխան հետևություններ անել։ Տեսնել, թե ովքեր էին սադրանքի իրական հեղինակները, ովքեր էին ընդդիմախոսներին «սրիկա» և «բութ» անվանողները և «գլուխը ցխել» ու «վիզը կտրել» սպառնացողները։

Տեղի ունեցածը փաստում է, որ ընդամենը երկու տարի պահանջվեց, որ հեղափոխական վարչապետը վերջնականապես հողին հավասարեցնի ու կազմաքանդի այդ նույն հեղափոխության հռչակած գաղափարներն, արժեքներն ու սկզբունքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մանիպուլյատիվ էր և կեղծ՝ չհիմնված որևէ փաստի վրա։ Նա իր և իր քաղաքական թիմի հասցեին հնչող քննադատությունները որակեց որպես իշխանության նկատմամբ հոգեբանական բռնություն, ավելին՝ ընդդիմախոսներին պիտակավորեց որպես «նախկինների» խորհրդարանական ներկայացուցիչներ։ Վերոհիշյալ կեղծիքի միջոցով Փաշինյանը փորձեց արդարացնել բռնությունը, քանի որ իր թիմի պատկերացրած դեգրադացված իրականության մեջ «նախկինների» նկատմամբ բռնությունը լեգիտիմ ընկալում ունի իր թիմակիցների և համախոհների կողմից։

Այսպիսով, Վարչապետը միտումնավոր «Լուսավոր Հայաստանին» պիտակավորում է որպես «նախկինների» ներկայացուցիչ, որպեսզի իր պատգամավորների խուլիգանական վարքագիծն արդարացվի իր համակիրների աչքերում։

Ավելին, իմքայլականներն իրենց բոլոր ընդդիմախոսներին և քննադատներին ներկայացնում են որպես ժողովրդի և պետության թշնամիներ, հակապետական տարրեր, որոնց նկատմամբ հաշվեհարդարն արդեն, իսկ «լեգիտիմացված» է։

Սույն միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վառ վկայությունն են կառավարող թիմի անհանդուրժողականության և քաղաքական անհասունության։ Նրանք առաջնային պլան են մղել իրենց անսխալականության և անպատժելիության արատավոր սկզբունքները։

Սա ամբողջատիրական մտածողության դրսևորում է, ինչի վերջնական հանգրվանը կոշտ ավտորիտարիզմն է։

Ընդամենը երկու տարում Փաշինյանը հեղափոխության առաջնորդից վերածվեց միայն իր կուսակցականների և իրեն սատարող ֆեյսբուքյան փոքրաթիվ խմբակների վարչապետի։ Հանրային ներուժը համախմբելու և ի շահ երկրի ծառայեցնելու փոխարեն, նա պառակտում և ծվեն-ծվեն է անում ռեսուրսները. «մոդելավորում» հասարակությանը տարբեր շերտերի, պիտակավորում քաղաքացիներին հեղափոխականների և հակահեղափոխականների, սևերի և սպիտակների, հերոսների և դավաճանների։ Այս մոտեցումը չափազանց վտանգավոր ական է Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, նոր որակի քաղաքականություն կառուցելու իր սկզբունքներին, դատապարտում է կատարվածը։ Պետականաշինության ճանապարհին անհնար է լինելու լռեցնել մեզ և կանգնեցնել՝ նույնիսկ բռնի ուժ գործադրելով։

Մենք պատրաստ ենք դիմակայելու բոլոր մարտահրավերներին՝ հանուն վաղվա ժողովրդավար, հզոր, առաջադեմ, մրցունակ ու լուսավոր Հայաստանի Հանրապետության, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ»։